ԳԱԶԱՊԱՏՈՒՄ

Հերթական առիթն է ներկայացել` հայ¬վրացական հարաբերությունների անուրախ ֆոնին մի նոր մռայլ գույն են ավելացնում այս երկրի տարածքով անցնող ու Հայաստանը երկնագույն վառելիքով ապահովող գազատարի վաճառքի մասին թարմացված հայտարարությունները:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ

Ճակատագրական է ամեն մի նոր սերունդ: Ավելի քան այդպիսին է օրվա մեր երիտասարդ սերունդը:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԻՍՈՒՄ

Հավաստի տեղեկություններով` Տիգրան Սարգսյանին այնքան էլ դուր չեն եկել պնդումները, թե նպաստների և թոշակների սպասվող բարձրացումը «Բարգավաճ Հայաստանի» համար շոշափելի քաղաքական եկամուտ կապահովի, քանի որ սոցնախարար Արթուր Գրիգորյանն այս կուսակցուջթյան ներկայացուցիչն է:

ՀՈԳՍԱԲԵՐ ՆՎԵՐ

Թեև Ռալֆ Յիրիկյանի կողմից վանաձորցի քսան ընտանիքներին նվիրված շենքն ընդամենը մի քանի ամիս է, ինչ բնակեցվել է, սակայն այստեղ ապրողների հավաստմամբ` շենքի պատերն սկսել են ճաքել, հատակն էլ ուռչում է: 9 հարկանի շենքի վերելակը չի գործում ու երբևէ չի էլ գործել:

ԳՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ

Ըստ հավաստի աղբյուրների, Խոսրով Հարությունյանն առաջիկայում նշանակվելու է Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: Նա այս պաշտոնում փոխարինելու է Զոհրաբ Մնացականյանին, ով արդեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել:

ՈՎ ԿԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Սեպտեմբերի 11-ին Ալավերդիում նշանակված են քաղաքապետի ընտրություններ, իսկ թիվ 31 ԸԸՀ-ն արդեն գրանցել է երկու թեկնածու` Հանրապետական կուսակցության անդամ Արտավազդ Վարոսյանին և կոմունիստ Կամո Բաբայանին: Արտավազդ Վարոսյանը փոխքաղաքապետն է, վեց տարի աշխատում է քաղաքային տնտեսության կառավարման համակարգում, իսկ Կամո Բաբայանը «Քարափտրանս» ՍՊԸ տնօրենն է:

ՀԱ՞ ՈՐ...

Նախորդ ամսվա սկզբին Երևանում տեղի ունեցած մասոնական օթյակի համաժողովի արձագանքները ոգևորություն են առաջացրել այս կառույցի ղեկավարների շրջանում:

Ղարաբաղյան հակամարտությունը և փախստականների խնդիրը

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի կարևորագույն և վիճահարույց հիմնահարցերից է փախստականների և տեղահանվածների խնդիրը, որը մինչև այսօր առաջնայիններից է` հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացված բոլոր փաստաթղթերում:

600 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Օրերս հրապարակվեց պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հրամանով նախարարի նախկին խորհրդական Արմեն Գևորգյանը նշանակվել է Գյումրու Տեխնոպարկի տնօրենի խորհրդական` 600 հազար դրամ աշխատավարձով: Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին պաշտոնանկ էին արել շատ կարևոր խորհրդակցության ժամանակ պոռնոկայքեր դիտելու պատճառով:

Մարտավարական վերադասավորումների տեսլականը

Ոչ ոք չի կարող ժխտել, որ մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են ինչ¬որ հանելուկային փուլ: Ի սկզբանե տրամաբանական լուրջ խնդիրներ հարուցող ՀԱԿ¬իշխանություն երկխոսության գաղտնիությունը է´լ ավելի առեղծվածային է դարձնում առկա գործընթացի գլխավոր առանցքային նպատակները և դրա հնարավոր հետևանքները:

Երկխոսությունը` հայկական սերիալ

ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախումից հետո քաղաքական շրջանակներում խոսակցության թեման հիմնականում այդ առկախման պատճառներն ու դրա արդյունքում առաջացած քաղաքական նոր իրավիճակն է: Ոմանք անկեղծորեն ափսոսում են, որ երկխոսությունն ընդհատվեց, ոմանց կարծիքով էլ այն քաղաքական ֆարս էր, և անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել:

Ժողովուրդը` Լ. Զուրաբյանին

«01-99» ֆիլմի նմանությամբ - Ուրեմն դու արմատական չե՞ս: - Չէ´, էլի, ասացի, վպՑ:

Դ. Հարությունյանի արձագանքը` Լ. Զուրաբյանի հայտարարությանը

«Տերն ու ծառան» ֆիլմի ոճով Ով կկարծի, թե Հայաստանը ՀԱԿ արմատականներով է «լցված», թող հիշի ինձ էլ, Զուրաբյանին էլ: :

Դեդեկտիվի մոտիվներով

«Հայֆիլմ» կինոստուդիայից ՀԱԿ երիտասարդական թևի ակտիվիստներին հրավիրել են նկարահանվելու «Զգուշացիր ոստիկանությունից» փաստագրական կինոնկարում: :

Բա որձ կովերի ճակատագի՞րը

Ըստ Հրանտ Բագրատյանի` Հայաստանի տնտեսությունը խայտառակ վիճակում է և այսպես շարունակվելու դեպքում 2013¬ին այլևս պետություն չենք ունենա: Մի խոսքով` ոչ թե աշխարհի վերջն է գալու, որի մասին շատ է խոսվում, այլ` Հայաստանի:

Հաղթեցին ապստամբած ժողովրդավարնե՞րը

Որպեսզի աշխարհին «ապացուցեն», որ Տրիպոլին գրավել են լիբիացի ապստամբները` յուրաքանչյուր տասը նատօական զինվորականի կցվել է մեկ լիբիացի «ապստամբի» խրտվիլակ: :

«Բեղուն» աշխատանքի պտուղները

Երկխոսության հաջորդ ռաունդում, ՀԱԿ¬ը կներկայացնի այս անգամ արդեն արտահերթի անհրաժեշտությունն ապացուցող 300 էջանոց փաստարկներ, կոալիցիան կպատասխանի 500 էջանոց հակափաստարկներով: Դրանից հետո կհրատարակվի «Երկխոսություն» ժողովածուի առայժմ 1¬ին հատորը:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Սոցիալական ցանցերը հետզհետե լրջագույն քարոզչամիջոցների են վերածվում: Դիցուք, մեզ հայտնի ու անհայտ տարբեր կայքերի այցելուները միավորվել ու համատեղ պայքար են սկսել գնաճի դեմ:

Մենք պատերազմ գնացինք խաղաղության համար...

Արցախամարտը մեզ պարտադրված փորձություն էր, որը պիտի պատվով անցնեինք: Եվս մեկ անգամ ապացուցեցինք, որ մի բուռ հայությունը բռունցքվել գիտի, երբ վտանգված է ամենաթանկը` հող հայրենին... Հերոսական այս պայքարում հաղթեց միասնությունը, կորովը, ոգին:

ՈՎՔԵՐ ԷԻՆ ՆՐԱՆՔ

ԱՑՏԵԿՆԵՐ Մարտի դաշտում խիզախ էին ու անգութ, բայց այլ ընտրություն նրանք չունեին: Պարտվողը կամ զոհվում էր, կամ որպես զոհ` մատուցվում հաղթվող կողմին:

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆԵԼ ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Վերջին շրջանում մի շարք կայքերում եռանդորեն տեղադրվում են հայտնի «ՎիկիԼիկս»-ի «բացահայտումները» Հայաստանի մասին, որոնք, բնականաբար, վերաբերում են արդեն անցած ժամանակներին և չեն պարունակում այնպիսի բացառիկ տեղեկատվություն, որը շոկային վիճակ ստեղծեր Հայաստանում:

ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ

Կան անհատներ, ովքեր իրենց ժամանակաշրջանն են ստեղծում և դառնում դրա խորհրդանիշը: Արմեն Հովհաննիսյանն այդպիսին էր` հզոր անհատականություն, ով ժամանակաշրջան ձևավորեց և այն տարավ իր հետ` ապրողներին արդեն թողնելով դրա արձագանքներն ու տաք գրգիռները:

Մարդակերը` սոցցանցից

Իր զոհին նա գտել է համաշխարհային այդ սարդոստայնում և տեսագրել է մարդու մսից իր պատրաստելիք ուտեստը: Մուրմանսկի մարզային քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել` մարդակերության նպատակով սպանության փաստով:

Բարի մտքերը ուժեղացնում են մեզ

Անգլիացի գիտնական Կուրտ Գրեյերը Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակած հոդվածում հետազոտությունների եզրահանգում է հիմնավորել. որ մարդը ֆիզիկապես ավելի ուժեղ է դառնում` ուրիշ անձանց հետ հուզական կապի մեջ մտնելով:

Աշակերտներից կախյալ ուսուցիչներ

Շվեդական դպրոցներում բարքերը բոլորովին այլ են: Մինչև 6¬րդ դասարան արգելված են գնահատականները:

Վաղը` Փարիզում

Ֆրանսիո նախագահը բրիտանական վարչապետի հետ բանակցությունների է սպասում Լիբիայի անցումային խորհրդի առաջնորդներին: Ինչպես արդեն տեղեկացվել է` եվրոպական այս 2 տերությունների ղեկավարները որոշել են լիբիական ընդդիմության հետ քննարկել այնտեղի քաղաքացիական և քաղաքական բարեփոխումները:

Ինքնասպան արջ մայրիկը

Ավանդական արևելյան բժշկության մեջ կիրառվող դեղորայքի համար անհրաժեշտ լեղի ստանալու նպատակով, Չինաստանի հյուսիս-արևմուտքում արջերի հատուկ ֆերմա կա: Այնտեղ կենդանիներին պահում են շատ փոքր վանդակներում, որպեսզի նրանք շարժվել չկարողանան, և ամեն օր ցավոտ բուժակարգով քաշում են լեղապարկի պարունակությունը:

Հսկա արջերը պաշարել են

Նովոսիբիրսկի Կույբիշևի շրջանի գյուղերը տայգայի հարևանությամբ են, և տեղաբնակները միշտ օգտվել են տեղանքի բարենպաստությունից: Այս տարի, սակայն, նույնիսկ ամենափորձառու սունկ հավաքողները վախենում են անտառ մտնել:

ԹՎԱԳՈՒՇԱԿ

Ուզո՞ւմ եք իմանալ, թե որ մոլորակն է Ձեր հովանավորը: Այս թվագուշակը կհուշի Ձեզ` եթե իրար գումարեք Ձեր անվան և ազգանվան բոլոր տառերը: