Ինքնասպան արջ մայրիկը


Ավանդական արևելյան բժշկության մեջ կիրառվող դեղորայքի համար անհրաժեշտ լեղի ստանալու նպատակով, Չինաստանի հյուսիս-արևմուտքում արջերի հատուկ ֆերմա կա: Այնտեղ կենդանիներին պահում են շատ փոքր վանդակներում, որպեսզի նրանք շարժվել չկարողանան, և ամեն օր ցավոտ բուժակարգով քաշում են լեղապարկի պարունակությունը: Ականատեսները հետաքրքիր ու հուզիչ մի միջադեպ են պատմել. մարմնախոռոչ հերթական ծակման ժամանակ քոթոթը ցավից դառնագին կաղկանձել է: Մայր արջը լսելով ձագուկի տառապալի ձայնը` գերբնական ուժով կոտրել է վանդակը և նետվել փոքրիկի մոտ ու ամուր գրկել նրան: - Վշտացած մայրը վազեց արջուկի մոտ և փորձեց նրան մի կողմ տանել: Բայց ձագուկը կապված էր շղթայով, և նա մահացու ուժգնությամբ ճանկերը խրեց քոթոթի մարմնի մեջ: Մենք միանգամից չհասկացանք, որ նա խեղդում է իր որդյակին,¬ պատմել է ականատեսը: Այնուհետև, ապշահար մարդկանց աչքի առջև մայր արջը ամբողջ ուժով իրեն խփել է պատին` փշրելով սեփական գլուխը: Կենդանիների պաշտպանները բազմիցս բողոքել են արջերի այսօրինակ դաժան շահագործման դեմ: Դեղարտադրողներին նրանք կոչ են անում օգտագործել բնական խոտաբույսեր կամ դրանց փոխարինող արհեստական նյութեր: Շատ արջերի ֆերմաներում պահում են 20 տարի` մինչև դժբախտ կենդանիների օրգանիզմը դադարում է արտադրել անհրաժեշտ նյութեր, ու հետո ազատվում են նրանցից: