ՈՎ ԿԴԱՌՆԱ ՔԱՂԱՔԱՊԵՏ


Սեպտեմբերի 11-ին Ալավերդիում նշանակված են քաղաքապետի ընտրություններ, իսկ թիվ 31 ԸԸՀ-ն արդեն գրանցել է երկու թեկնածու` Հանրապետական կուսակցության անդամ Արտավազդ Վարոսյանին և կոմունիստ Կամո Բաբայանին: Արտավազդ Վարոսյանը փոխքաղաքապետն է, վեց տարի աշխատում է քաղաքային տնտեսության կառավարման համակարգում, իսկ Կամո Բաբայանը «Քարափտրանս» ՍՊԸ տնօրենն է: Ալավերդցիներից շատերը հույս ունեն, որ ընկեր Կամո Բաբայանի ընտրվելու դեպքում Ալավերդին նորից դառնալու է պրոլետարիատի առաջավոր ջոկատներից մեկը, քաղաքում կախվելու են ընկեր Լենինի նկարները, իսկ ուսուցումն ու առողջապահությունն էլ անվճար են լինելու: Բայց, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, այս քաղաքում այնքան էլ հակված չեն դեպի բանվորագյուղացիական անցյալը...