Բարի մտքերը ուժեղացնում են մեզ


Անգլիացի գիտնական Կուրտ Գրեյերը Social Psychological and Personality Science ամսագրում հրապարակած հոդվածում հետազոտությունների եզրահանգում է հիմնավորել. որ մարդը ֆիզիկապես ավելի ուժեղ է դառնում` ուրիշ անձանց հետ հուզական կապի մեջ մտնելով: Փորձարարությունը բավական հասարակ է եղել. մասնակիցներին մի քանի դոլար են բաժանել և առաջարկել են դրանք տալ հարևաններին կամ իրենց պահել: Փողն ուրիշներին տալու գործողությունը մարդկանց դրական հույզեր է ներշնչել: Ու երբ դրանից հետո նրանց խնդրել են առաջ պարզած ձեռքում 2,3 կիլոգրամանոց ծանրություն պահել, առավել առատաձեռները շատ ավելի երկար ժամանակ են դիմացել ծանրությանը: Բարի գործ կատարած լինելու զգացողությունը նրանց ուժեղ է դարձրել: Գիտնականը համոզմունք է հայտնել, որ բարի գործերի թերապիան կարող է օգնել` պայքարելու դեպրեսիաների դեմ, ինչպես նաև` մեծացնել մարդկանց հոգեբանական ունակությունները: