Մարտավարական վերադասավորումների տեսլականը


Ոչ ոք չի կարող ժխտել, որ մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են ինչ¬որ հանելուկային փուլ: Ի սկզբանե տրամաբանական լուրջ խնդիրներ հարուցող ՀԱԿ¬իշխանություն երկխոսության գաղտնիությունը է´լ ավելի առեղծվածային է դարձնում առկա գործընթացի գլխավոր առանցքային նպատակները և դրա հնարավոր հետևանքները: Այնքան շատ ենթադրություններ և վարկածներ են առաջ քաշվել, որ բոլորովին ավելորդ է դրանց գումարել ևս մեկը կամ երկուսը: Տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ իշխանության և արմատականների «վերնախավային» գործիչների մեծ մասն իրազեկ չէ երկխոսության պարունակած գաղտնիքներին և դրանց նպատակաուղղվածությանը: Այնուամենայնիվ, ինտրիգների առատությամբ երկխոսությունը «լցրեց» ամառային «մեռյալ սեզոնի» քաղաքական «վակուումը»: ԻՆՉԵՎԷ. ամառն ավարտվում է, և արդեն աշնան առաջին ամսին քաղաքական փոթորիկների ժամանակավոր դադարին փոխարինելու է ընդդիմության ակտիվացման նոր փուլը: Արդյո՞ք արմատականները հավատարիմ են մնալու «վաբանկ» գնալու իրենց որդեգրած մարտավարությանը. սա է այսօր հարցերի հարցը: Առհասարակ, «ամեն ինչ կամ ոչինչ» տարբերակը միշտ էլ արկածախնդրական տարրեր, հետևապես մեծ ռիսկ է պարունակում, և այդ քայլին, որպես կանոն` դիմում են, երբ այլևս ոչ մի ելք տեսանելի չի լինում: Միանգամից արձանագրենք, որ արմատականները բոլորովին էլ պարտադրված չեն` գնալու հենց այդ ճանապարհով: Պատճառը պարզից էլ պարզ է: Խորհրդարա նական ընտրություններին մնացել է մոտ կես տարի: Պայքարում են, հաղթում և ԱԺ¬ում ձայների մեծամասնություն ունենալու պարագայում, սահմանադրական ճանապարհով բարձրացնում են Նախագահին անվստահության իմպիչմենտի հարցը: Այսինքն, սա արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու օրինական ճանապարհ է: Իհարկե, ընդդիմությունը հաշվարկներ կատարած կլինի, թե երկխոսության տապալումից հետո, իրենց կողմից կտրուկ քայլերը որքանով կարող են հասցնել համաժողովրդական հզոր ալիքի բարձրացման: Սակայն, ինչպես հաճախ ենք նախկինում համոզվել, ընդդիմության հաշվարկները լինում են մակերեսային և անիրատեսական: Վերջիններս երեք գլխավոր հարցերում մշտապես վրիպել են. 1) ճիշտ չեն գնահատել ժողովրդի իրական տրամադրությունները և արմատական պայքար սկսելու վճռականության չափը, 2) թերագնահատել են իշխանությունների «ամրության» մակարդակը, 3) թյուր հույսեր են կապել միջազգային հանրության հետ` ակնկալելով, բայց այդպես էլ լուրջ օգնություն չստանալով: Փորձագետներն այն կարծիքին են, որ ամռանը Կոնգրեսը ոչ միայն չհասավ իր նպատակին, այլև կորցրեց իր համակիրների զգալի մասը: Դժվար է ասել` աշնանը վերադասավորումների և նոր մարտավարության շնորհիվ հնարավոր կլինի՞ վերադառնալ գոնե «ելման կետին», այսինքն` ժողովրդական վստահության այն չափին, ինչը կար գարնանային պայքարի օրերին: Այս դժվարագույն խնդիրը լուծելու, փոշիացումից խույս տալու համար արմատականներն արդեն աշնան սկզբներին պետք է կարողանան ցուցաբերել առավելագույն ճկունություն, որակապես նոր, անխոցելի և նուրբ մարտավարություն, հանդես գան թարմ գաղափարներով և ծրագրերով: Այլապես «ալտերնատիվ» ընդդիմությունը, որը համբերատար սպասում է արմատականների լիակատար ֆիասկոյին, անմիջապես աշխուժացնելով իր գործունեությունն, առանց հապաղելու կգրավի նրանց տեղը` քաղաքական դաշտի «ամենասուրբ» հատվածից (որը երբեք դատարկ չի մնում) վերջնականապես և անմնացորդ դուրս մղելով վերջիններիս: Ի դեպ, վերլուծաբանների զգալի մասն արդեն գրել են ՀԱԿ¬ի «մահախոսականը»: Սակայն, ճիշտ կլիներ սպասել աշնան իրադարձություններին, քանզի Կոնգրեսը վերակենդանացման շանսերը դեռ բոլորովին էլ չի սպառել: Բավական հավանական են թվում վերադասավորումները նաև իշխանական ճամբարում: Կարելի՞ է ենթադրել, որ կոալիցիոն կուսակցությունները, ինչպես նախորդ ընտրությունների նախաշեմին, ակտիվորեն կսկսեն մեկը մյուսի հաշվին վերմակն իրենց կողմը քաշելու ավանդական դարձած մարտավարությունը: ՀՀ նախագահին մինչ այժմ հաջողվել է զսպել և թույլ չտալ, որ կոալիցիոն այս կամ այն կուսակցության մերթընդմերթ «սրվող» հավակնությունը դուրս գա որոշակի սահմաններից: Սակայն մեկ կարևոր իրողություն կարող է խառնել իշխող կուսակցության խաղաքարտերը: Խոսքը վերաբերում է վերջին 1-2 տարում ԲՀԿ վարկանիշի կտրուկ բարձրացմանը: Այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցումները: Գագիկ Ծառուկյանի` սոցիալ-տնտեսական, հասարակական¬քաղաքական ոլորտներում աննախադեպ ակտիվութ յունը, հատկապես բազմաբնույթ բարեգործական ակցիաները, միջազգային ասպարեզում` Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ միջոցառում ները տվեցին լուրջ արդյունքներ: Հիշենք, որ ՕԵԿ¬ը և ՀՅԴ¬ն չունենալով այդքան բարձր վարկանիշ և ռեսուրսներ, որքան այսօրվա դրությամբ ԲՀԿ¬ն, նախկինում ընտրություն ների ժամանակ անզիջում մրցակցում էին ոչ միայն ընդդիմության, այլև կոալիցիոն դաշնակիցների հետ: Կգնա՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը կոալիցիայում «ստատուս քվոն» հօգուտ իրեն փոխելու ճանապարհով: Հազիվ թե: Թեկուզ այն պարզ հաշվարկով, որ ԲՀԿ¬ն չի կարողանա փոխել առկա քաղաքական դասավորությունը: ՀՀԿ դիրքերը եղել և օրինաչափորեն մնում են կայուն: Ինչ վերաբերում է ՕԵԿ¬ին, ապա այս քաղաքական ուժի առկա վարկանիշը հաշվի առնելով` կանխատեսելի և ճշմարտամոտ տարբերակը հարմարվողականության ճանապարհը շարունակելն է: «Թպրտալ»` ինչպես նախորդ ընտրություններում` ՕԵԿ¬ը պարզապես ի վիճակի չէ, և այդ պարզ պատճառով` չի էլ փորձի: Այնպես որ, իշխանական ճամբարում վերադասավորումների մասին խոսելիս` սովորաբար նկատի է առնվում ԲՀԿ մարտավարության հնարավոր փոփոխությունը, ինչպես նաև կառավարության առանցքային «ֆիգուրների» փոփոխման հեռանկարը: Ինչևէ. առաջիկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում թե´ ընդդիմադիր, թե´ իշխանական ճամբարներում:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ