ՈՎՔԵՐ ԷԻՆ ՆՐԱՆՔ


ԱՑՏԵԿՆԵՐ Մարտի դաշտում խիզախ էին ու անգութ, բայց այլ ընտրություն նրանք չունեին: Պարտվողը կամ զոհվում էր, կամ որպես զոհ` մատուցվում հաղթվող կողմին: Ացտեկների զենքը պարզունակ էր, բայց դրա կիրառությունը մեծ վարպետություն էր պահանջում: Մարտից առաջ երդվում էին մեռնել, բայց ոչ մի քայլ չնահանջել: Նրանց կայսրությունը ջախջախվեց իսպանացի կոնկիստադորների (Իսպանիայի և Պորտուգալիայի նվաճողներ Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում) կողմից: ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄՈՆՂՈԼՆԵՐ Նրանք մշտապես բարբարոսների համբավ են վայելել: Բայց դա չխանգարեց կառուցել աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ կայսրությունը: Եվրոպայի և Ասիայի մեծ մասը նվաճվ ել է մոնղոլական թեթև հեծելազորի կողմից, որը ղեկավարում էր աշխարհի ամենահաջողակ, միևնույն ժամանակ` ամենաարյունարբու հրամանատար Չինգիզ խանը: Մոնղոլներն աչքի էին ընկնում կարգապահությամբ, գերազանց տիրապետում էին նետ ու աղեղին: Զորահրամանատարները հաճախ էին ընդօրինակում նվաճված ժողովուրդների ռազմական փորձը: Այդ պատճառով սխալ է կարծել, որ նրանց հաղթանակները պայմանավորված էին միայն քանակով, կամ վերագրել պատահականութ յանը: ՄԱՄԼՈՒՔՆԵՐ Մահմեդականացված այս մար- տիկ¬ստրուկները կազմում էին սուլթանների և խալիֆների էլիտար բանակը: Ժամանակի ընթացքում նրանք դարձան ինքնուրույն ռազմական ուժ և հաճախ էին ջախջախում խաչակիրներին: Մանկությունից նրանց սովորեցնում էին տիրապետել ռազմական արվեստին և բժշկությանը: Ունեին սեփական պատվո վարքականոն, որի կարևորագույն դրույթներից մեկը մեծահոգությունն էր պարտվողների նկատմամբ: ՍԱՄՈՒՐԱՅՆԵՐ Միջնադարյան Ճապոնիայում պրոֆեսիոնալ ռազմիկներ էին` թրի գործածման մեծ վարպետներ: Սամուրայական թուրը եղել է երբևէ գոյություն ունեցած ամենասուր զինատեսակը: Ունեին սեփական պատվո վարքականոն, որը պահանջում էր ենթարկվել տիրոջը և հարկ եղած դեպքում կյանքը զոհաբերել հանուն նրա: Ապագա սամուրայը կոփվում ու պատրաստվում էր վաղ մանկությունից` ամբողջ կյանքի ընթացքում: Ինչի արդյունքում նրանք դարձան մարդկությանը հայտնի ամենալավ պատրաստված մարդասպան ները: ՎԻԿԻՆԳՆԵՐ Նրանց ժամանակներից մեզ բաժանում է մի ամբողջ հազարամյակ, բայց մինչ օրս կաթոլիկ քահանաներն Աստծուց օգնություն են հայցում` նրանցից պաշտպանվելու համար: Նորվեգացի ծովային ռազմիկներից եվրոպացիների սարսափը այնքան մեծ էր, որ արտացոլվել է անգամ աղոթքներում: Շուրջ 300 տարի վիկինգների նավերը Նորվեգիայից լողում էին դեպի Եվրոպա` փառքի և ավարի հետևից: Ծնվելով Հյուսիսային Եվրոպայի բնակլիմայական խիստ պայմաններում և ամբողջ կյանքում մսային կերակուրներով սնվելով` վիկինգները դառնում էին հզոր ու անխիղճ ռազմիկներ: Նրանց հաջողվել է կողոպտել անգամ Փարիզը: ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐ «Վահանով, կամ վահանի վրա»: Այսպիսին էր Սպարտա քաղաքի բնակչության կարգախոսը: Այստեղ արգելված էին բոլոր տեսակի զվարճանքները և ճոխությունները: Երբ տղան մեծանում էր այնքան, որ կարողանար ձեռքերի մեջ խաղալիք թուր պահել, հեռացնում էին մորից և տանում` ռազմական կրթություն ստանալու: