Մարդակերը` սոցցանցից


Իր զոհին նա գտել է համաշխարհային այդ սարդոստայնում և տեսագրել է մարդու մսից իր պատրաստելիք ուտեստը: Մուրմանսկի մարզային քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել` մարդակերության նպատակով սպանության փաստով: Հրեշը հատուկ նոր ծանոթություն է հաստատել` կամենալով մարդամիս ճաշակել: - Հետաքննության վարկածով` 2011 թ. օգոստոսի 19¬ին մեղադրյալն ինտերնետի միջոցով ծանոթացել է տղամարդու հետ և ծանոթանալու պատրվակով նրան հյուր հրավիրել,¬ Life News¬ին պատմել են կոմիտեից:¬- Հանդիպելով իր բնակարանում, ամբաստանյալը դանակով մահացու հարվածներ է հասցրել տղամարդուն: Համոզվելով, որ նա մեռած է, կասկածյալն անդամահատել է նրա մարմինը և կտորներն օգտագործել սննդի մեջ: Ձերբակալվածի խոսքերով` սպանության դրդապատճառը եղել է մարդու միս համտեսելու անդիմադրելի ցանկությունը: Հետաքննությունը շարունակվում է: Հայտնի է դարձել, որ մոլագարն իր վայրագությունը նկարահանել է տեսախցիկով. նա տեսահոլովակներ է պատրաստել` թե ինչպես է կոտլետներ ու երշիկ պատրաստում մարդու մսից և ողջ տեսանյութը տեղադրել է ինտերնետում: Ավելի հաճախ գողացվող մեքենաները 2010 թ. ԱՄՆ¬ում ամենատարածվածը սեդան Honda Accord¬ի 1994 թ. մոդելի գողությունն է: Ավտոմեքենաների հափշտակման այսպիսի հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել NASDAQ գործակալությունը: Տվյալները տրամադրել է Ապահովագրական հանցագործությունների ազգային բյուրոն` հիմք ունենալով ամերիկյան քաղաքացիների հայտարարությունները` իրենց մեքենաները գողանալու մասին: Ամենահափշտակվող մեքենաներից են նաև 1991 թ. արտադրության Toyota Camry¬ն, 1995¬ի Honda Civic¬ը, 1997¬ի Ford F-150¬ը, 2004 թ. Dodge Ram¬ը, 2000 թ. Dodge Caravan¬ը, 1994 թ. Acura Integra¬ն, 2002¬ի Ford Explorer¬ը, 1999 թ. Ford Taurus¬ը: Օրինակ, 2010 թ. գողացված 52 հազար «Ակկորդ»¬ներից 44 հազարը 90¬ական թթ. արտադրության են եղել: Ի դեպ, հին մեքենաները գերազանցապես փախցնում են պահեստամասերի համար, իսկ նորերը` արտասահմանում վերավաճառելու: Մասնագետների կարծիքով` հին մեքենաներն ավելի հաճախ են գողերի բաժին դառնում, որովհետև դրանք տեխնոլոգիապես ավելի վատ են պաշտպանված: Քադաֆիին նոր անուն են ընտրում Խոսքը իսրայելյան Համատ¬գադեր արգելոցում ապրող Մուամար Քադաֆի անվանյալ կոկորդիլոսի մասին է (տեղեկացրել է NEWSru.co.il¬ը): Արգելոցի անձնակազմը դեռ 7 տարի առաջ նկատել էր, որ իրենց խնամքին եղած կենդանիներից մեկը «կրկնում» է ճակատագիրն այն գործչի, ում պատին անվանակոչված էր. կոկորդիլոս Յասիր Արաֆաթը վախճանվեց պաղեստինյան նույնանուն առաջնորդից օրեր հետո (2004 թ.): Ու ահա Քադաֆի-կոկորդիլոսին իր քաղգործիչ անվանակցի ճակատագրից փրկելու համար, արգելոցում նրա համար նոր մականուն են որոնում: Կոկորդիլոս Մուամար Քադաֆին ծնվել է 1975 թ.` երբ լիբիական առաջնորդը լույս ընծայեց «Կանաչ գիրք» ծրագրային աշխատությունը: «Մաարիվ» թերթը գրել է, որ 230 կիլոգրամանոց Քադաֆիին լիբիացի առաջնորդի անունն է տրվել` կտրուկ բնավորության, ինչպես նաև նշանակալի չափերի համար. արգելոցում կոկորդիլոսները հազվադեպ են 150 կիլոգրամից ավելի կշռում: