Վաղը` Փարիզում


Ֆրանսիո նախագահը բրիտանական վարչապետի հետ բանակցությունների է սպասում Լիբիայի անցումային խորհրդի առաջնորդներին: Ինչպես արդեն տեղեկացվել է` եվրոպական այս 2 տերությունների ղեկավարները որոշել են լիբիական ընդդիմության հետ քննարկել այնտեղի քաղաքացիական և քաղաքական բարեփոխումները: Հանդիպումը նշանակված է վաղը` սեպտեմբերի 1¬ին, Փարիզում: Դևիդ Քեմերոնի ներկայացուցիչներն արդեն իսկ վստահություն են հայտնել, որ հանդիպումը հնարավորություն կտա նախանշել, թե եվրոպական ընկերակցությունն ինչպես կարող է օգնել` Լիբիայում խաղաղություն հաստատել և պետությունն ուղղորդել դեպի ժողովրդավարական բարեփոխումներ: - Մենք մտադիր ենք ռազմական աջակցությունը շարունակել այնքան ժամանակ, որքան մեր լիբիացի բարեկամներին օգնություն է պետք,¬ ասել է Սարկոզին: Հաղորդվել է, որ կոնֆերանսին հրավիրված են նաև Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի ներկայացուցիչները: