ՀՈԳՍԱԲԵՐ ՆՎԵՐ


Թեև Ռալֆ Յիրիկյանի կողմից վանաձորցի քսան ընտանիքներին նվիրված շենքն ընդամենը մի քանի ամիս է, ինչ բնակեցվել է, սակայն այստեղ ապրողների հավաստմամբ` շենքի պատերն սկսել են ճաքել, հատակն էլ ուռչում է: 9 հարկանի շենքի վերելակը չի գործում ու երբևէ չի էլ գործել: Տնակներում` վառարանների կողքին, ձմեռներ գլորած վանաձորցիներն առաջիկայում միգուցե կարոտով հիշեն իրենց ապրած այդ տարիները… Շենքը գազաֆիկացված չէ, և ուզած¬չուզած այս ձմռանն էլ մարդիկ էլեկտրատաքացուցիչների հույսին պետք է մնան: Քաղաքապետարանի աշխատակիցները խստիվ հրահանգել են, որ վառարաններ չտեղադրվեն, քանի որ շենքն էլիտար է համարվում և գտնվում է քաղաքի կենտրոնում: