ԳՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ


Ըստ հավաստի աղբյուրների, Խոսրով Հարությունյանն առաջիկայում նշանակվելու է Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: Նա այս պաշտոնում փոխարինելու է Զոհրաբ Մնացականյանին, ով արդեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել: Այս նշանակման մեջ ուշագրավն այն է, որ նման պաշտոններ սովորաբար ստանձնում են դիվանագիտական աշխատանքի փորձ և դիվանագիտական աստիճան ունեցող անձինք, մինչդեռ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաունիկալ գործիչներից մեկը հանդիսացող Խոսրով Հարությունյանը եղել է քաղաքապետ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, նախարար, բայց ոչ երբեք` դիվանագետ: Նա չի տիրապետում նաև որևէ օտար լեզվի: Թե ինչպես է Խոսրով Մելիքիչը Եվրախորհրդում իրականացնելու իր գործառույթները` առայժմ դժվար է պատկերացնել, բայց կարևորն այն է, որ իշխանությունները չեն մոռանում նրան և այժմ էլ ուղարկում են Ստրասբուրգ, որպեսզի մի քիչ էլ Ֆրանսիայի օդը շնչի...