«Ափդեյթ 4. երգվող երգեր»

ԿՄՇԱԿՎԻ ԵՎ ԿԿԱՏԱՐՎԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ 10 ԵՐԳ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվում է «Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը:
 
«Ափդեյթ 4. երգվող երգեր» ծրագիրը հավանության է արժանացել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում:
 
«Ափդեյթ» շարքի նախորդ ծրագրերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդները գրանցել, նոտայագրել, ձայնագրել և ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սևան համայնքներում ներկայացրել են Սևանի առափնյա շրջանների երգային բանահյուսության նմուշները:
 
«Ափդեյթ 4» ծրագրի ընթացքում մասնագետ-երաժշտի խորհրդատվությամբ կմշակվի և տեղացի երաժիշտների մասնակցությամբ կկատարվի մարզից հավաքագրված 10 երգ, որոնցից մեկը կձայնագրվի «ԳԱՄՄԱ» բենդի մասնակցությամբ: Կկազմակերպվեն մարզային համերգաշարեր` հանրայնացնելով ու վերարժևորելով տեղական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով աուդիովիզուալ մնայուն բովանդակություն:
 
Ծրագրի նպատակն է հանրայնացնել ու կենսունակություն հաղորդել Սևանի ավազանի համայնքներում վերջին 3 տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում գրանցված երգերին` նպաստելով երգային մշակույթի պահպանությանն ու երիտասարդների միջոցով դրա տարածմանը: