ԹՎԱԳՈՒՇԱԿ


Ուզո՞ւմ եք իմանալ, թե որ մոլորակն է Ձեր հովանավորը: Այս թվագուշակը կհուշի Ձեզ` եթե իրար գումարեք Ձեր անվան և ազգանվան բոլոր տառերը: Բնականաբար` կստացվի երկնիշ թիվ: Այդ 2 թվերն էլ իրար գումարեք` այնքան, որպեսզի վերջնական գումարն արտահայտվի միանիշ թվով: Օրինակ 7 (անվան տառերի քանակը) + 14 (ազգանվան տառաքանակը)= 21=2+1=3 1. ԱՐԵԳԱԿ. շաբաթվա օրը` կիրակի 1¬ը բոլոր թվերի ակունքն է, իսկ մոգական իմաստով` սկիզբն է կենդանի ամեն ինչի: Ինքնին այն անտրոհելի է, և համարվում է, որ դրա վրա է հենվում Տիեզերքի անխզելիությունը: Արեգակի մարդիկ էությամբ գրեթե միշտ առաջնորդներ են: Նրանք անհավատալի ուժեղ անհատներ են և երբեք աննկատ կամ ստվերում չեն մնում: Նրանք հափշտակվող կամ խանդավառվող, եռանդուն էակներ են և միշտ ուշադրություն են հրավիրում` ենթագիտակցորեն ձգտելով նկատվել: Նրանց հաջողվում է մեծ գործեր կատարել, ու երբեմն նրանց գործերը հիշվում են պատմության մեջ: Սակայն, առանձնահատուկ հաջողությունների հասնելով` սևեռվում են իրենց հաջողության վրա, սիրում են ընդգծել սեփական կարևորությունը: 1¬երին հատուկ է մեծահոգությունը, հպարտությունը, նորը ստեղծելու ցանկությունը: Այսպիսի անհատները սովորաբար ձգտում են իշխանության և սիրում են օգտվել իշխելու հնարավորությունից: Գործնական են, պատասխանատու, շրջապատի հանդեպ` արդարամիտ: Նախաձեռնող են ու թարմ գաղափարներով հարուստ: Մետաղը` ոսկին է: Սիրում են աղի ուտեստներ: Քարը` ադամանդն է, գույնը` ոսկե¬նարնջագույնը: Եթե Արեգակը միաժամանակ և´ Ձեր, և´ Ձեր ամուսնու (կնոջ) կամ սիրած էակի մոլորակն է, ուրեմն հպարտանալու բոլոր հիմքերն ունեք. ձեր հարաբերություններին լավագույն ընթացք է նախատեսված: Ներդաշնակ են հարաբերությունները նաև Յուպիտերի, Մարսի և Պլատոնի հովանավորյալների հետ: 2. ԼՈՒՍԻՆ. շաբաթվա օրը` երկուշաբթի Լուսնի հովանավորությունը վայելողներն առանձնանում են զգացմունքայնությամբ ու չափազանց անկեղծությամբ: Նրանք հեշտորեն հարմարվում են շրջապատին և իրավիճակներին, հաճախ օժտված են` գեղարվեստական առումով. կարող են հրաշալի երաժիշտներ, բանաստեղծներ, արտիստներ դառնալ: Այս մարդիկ գերազանց կռահողականություն ունեն. կարողանում են հասնել իրենց նպատակին` անձանձիր շրջանցելով (կամ հաղթահարելով) բոլոր խոչընդոտները և օգտվելով բարեպատեհ առիթներից` միայն իրենց 6¬րդ զգայարանի «խորհուրդների» շնորհիվ: Երբ տրամադրության անկում կամ դժվարություն են ունենում, անսխալ կերպով գտնում են այն մարդուն, ով դժվարին պահին կաջակցի իրենց: 2¬ները սիրում և պահպանում¬պաշտպանում են իրենց տունը, լուրջ են վերաբերվում ընտանեկան կյանքին, հավատարիմ են սիրո մեջ, զգայուն են և երբեք պատահական ռիսկի չեն դիմում: Նրանց կյանքի ռիթմը կարող է հաճախակի փոխվել, որովհետև դրա վրա ազդում է փոփոխական Լուսինը: Ընդորում, նրանց կողքի մարդիկ կդժվարանան դա նկատել, որովհետև Լուսնի հովանավորյալները ներփակված են իրենց բարդ ներաշխարհում: Շրջապատի հանդեպ բարեկամաբար են տրամադրված: Նրանց բնավորութ յան հիմնական գծերից են հոգատարությունն ու անվտանգության ձգտումը: Իրենց մտածումներն իրագործելիս` միշտ գործում են դիվանագիտորեն և հավասարակշիռ: Այսքանով հանդերձ` ամենահետաքրքիրն այն է` որ շրջապատի մարդկանց նրանց երբեք թույլ են տալիս ստիպել անել այն, ինչն իրենց սրտով չէ: Մետաղն արծաթն է, քարերը` լուսնաքարը, բելոմորիտը, ամազոնիտը, գույնը` զմրուխտագույնը: Սիրում են անալի ուտելիք: Լավագույն հարաբերություններ են ունենում Վեներայի և Նեպտունի հովանավորյալների հետ: 3. ՀՐԱՏ (Մարս). շաբաթվա օրը` երեքշաբթի Մարսի մարդիկ պատրաստ են աշխարհում ամեն ինչի հասնել, այդ թվում և սիրած մարդու սիրտը նվաճել սեփական ուժերով: Տանել չեն կարողանում, երբ իրենց հետ չեն համաձայնում, իսկ հակաճառողները միայն նրանց կտրուկ դիմադրության են մղում: Խիզախ են, ուժեղ կամքի տեր, ինչի շնորհիվ էլ մեծ հաջողություններ են ձեռք բերում: Սակայն նրանց ծայրահեղ եռանդունությունը պահի տակ կարող է անտեղի հոգսեր պատճառել ոչ միայն իրենց, այլև շրջապատողներին: Նրանք հաճախ ծանր ու թեթև չեն անում իրենց ուժն ու այդ պատճառով չեն կարողանում այն ճիշտ օգտագործել: Երբեմն` անչափ ինքնասեր են. այնքան, որ մերձավորները կարող են նեղանալ: Հրատի սիրելիները կազմակերպչական հիանալի ունակություններ ունեն ու թերևս դա է պատճառը, որ չեն հանդուրժում, երբ նրանց ստիպում են հաշվետու լինել: Այո, կարող են կյանքում ցնցող հաջողությունների հասնել, բայց միայն մեկ պայմանով` եթե իրենց հզոր ձեռներեցությունը և ուժերը նպատակասլացորեն, նպատակային օգտագործեն: Մի խոսքով, 3¬ներն առանձնանում են եռանդով, ձեռներեցությամբ, նախաձեռնողականությամբ և այն բացարձակ ինքնավստահությամբ` թե ամեն ինչի ունակ են: Էությամբ առաջնորդներ են` հույսն իրենց վրա դրած և չեն հանդուրժում, երբ իրենց շրջանցում են: Երբեմն մի քիչ էլ անգութ են: Մետաղը երկաթն է, քարերը` հեմատիտը, ծծմբաքարը (երկաթաքարը), գույնը` կարմիրը: Սիրում են սուր համեր: Եթե Հրատի հովանավորյալն եք` Ձեզ շրջապատեք Արեգակի, Պլուտոնի, Յուպիտերի և, իհարկե, Հրատի սիրելիներով: 4. ՄԵՐԿՈՒՐԻ. շաբաթվա օրը` չորեքշաբթի Այս մոլորակից հովանավորվողները պրպտող ու ճկուն միտք ունեն: Ամեն ինչում նախաձեռնող են և հաջողեցնում են հրապուրանք, հետաքրքրություն գտնել ցանկացած (նույնիսկ ամենատհաճ ու խճճված) գործում: Տանել չեն կարողանում հինը, «իր դարն ապրածը» և չեն խուսափում իրենց ուժերը փորձել եզակի մասնագիտություններում, արտասովոր զբաղմունքներում: «Մերկուրին» կարող է, օրինակ, ամեն ինչ թողնել ու նավարկության գնալ մրրկածուփ գետով կամ վաճառել ունեցվածքը և հնաոճ առարկաների հավաքածու ձեռք բերել: Եռուն էություն ունեն. արագ մտածում են, արագ աշխատում և վայրկենաբար որոշումներ կայացնում: Հետաքրքրասեր են, սիրում են ամենայն նորը, և հնարամիտ են, բայց շատ արագ էլ կարող են հուսալքվել` անհաջողությունների պատին բախվելով: Նրանց շատերն են սիրում, և ուշադրության կենտրոնում լինելը 4¬երի բնական վիճակն է: Սակայն տնտեսական ունակություններն ու պատրաստակամությունը կամ պարտավորվածության զգացումը պակասում է Մերկուրիի ընտրյալներին: Փոխարենը նրանք հմայիչ են ու երբեք չեն կորցնում իրենց անհատականությունը: Մետաղը ալյումինն է և սնդիկը, քարերը` լեռնային բյուրեղապակին, կվարցը, գույնը` դեղինը: Սիրում են տտիպ համը: Հարաբերվել, ընդհանուր լեզու գտնել կարող են բոլորի հետ, բայց լավագույն բարեկամներ կդառնան Մերկուրիի և Ուրանի սիրելիների հետ: 5. ՅՈՒՊԻՏԵՐ. շաբաթվա օրը` հինգշաբթի Այս մարդիկ հիմնականում բարեհոգի լավատեսներ են. հազվադեպ են բացասական հույզերով համակվում: Ճիշտ նրանց մասին է ասված` «ապրում է ինքն իր հետ համերաշխ»: Որպես կանոն` վաղ հասակից խորությամբ ու նրբանկատորեն ճանաչում են մարդկային բնույթը, շրջապատողներին իրենց սերն են նվիրում և ի պատասխան` հարգանք ակնկալում: Երբեք իրենց մանրախնդրություն թույլ չեն տալիս և ձգտում են խուսափել բարդ իրավիճակներից ու բախումներից: Զարմանալիորեն դեպի իրենց են ձգում հաջողությունն ու երջանկությունը, ամեն ինչում հաջողակ են և ներդաշնակություն ստեղծող: Նպատակներին (երբեմն շատ բարձր և բարդ) հասնել նրանց օգնում է լավագույնի հավատը: Յուպիտերի ընտրյալները պատասխանատու են, հակված են ինքնակատարելագործման, ինչից հաճույք են ստանում: Երբեմն իդեալականացնում են իրավիճակները կամ վճռական պահին անվճռականություն հանդես բերում: Նրանց հատուկ է շահույթ կորզելը, բայց չեն էլ մտածում` ինչ¬որ կերպ թաքցնել նպատակները: Սիրում են ճամփորդել և անշահախնդրորեն աջակցում են օգնության կարիք ունեցողներին: Հաճախ էությամբ հակված են դեպի արվեստը: Մետաղները` արճիճը (անագ), ցինկը, քարը` փիրուզը, գույնը` ծիրանագույնը: Սիրում են թթու համը: Լավագույնս հարաբերվում են Արեգակի և Հրատի հովանավորյալների հետ: