ՇՆՈՐՀԱՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ


Ճակատագրական է ամեն մի նոր սերունդ: Ավելի քան այդպիսին է օրվա մեր երիտասարդ սերունդը: Իր ձեռքում է գտնվում ցեղի և հայրենիքի ճակատագիրը. Հայաստանը կլինի կամ չի լինի, և դա կախված է իրենից: Նրանից է կախված` թագավոր թե թափառական ժողովրդի վերածել հայությունը: Ա´յդ, միայն ա´յդ գիտակցությամբ ապրող սերունդը կարող է ծառայել իր ցեղի հավիտենականին: Կործանարար ու դժբախտ է անհավատ սերունդը. նա´, որի համար տիեզերքը անհոգի նյութ և շարժում է միայն: Հավասարապես դժբախտ և արգահատելի է այն սերունդը, որ բավարարվում է օտարության հացով: