ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԻՍՈՒՄ


Հավաստի տեղեկություններով` Տիգրան Սարգսյանին այնքան էլ դուր չեն եկել պնդումները, թե նպաստների և թոշակների սպասվող բարձրացումը «Բարգավաճ Հայաստանի» համար շոշափելի քաղաքական եկամուտ կապահովի, քանի որ սոցնախարար Արթուր Գրիգորյանն այս կուսակցուջթյան ներկայացուցիչն է: Վարչապետն անկեղծացել է, թե վճարումների չափերի վերանայումը Կառավարության ձեռքբերումն է և որևէ քաղուժի հետևողականության, առավել ևս պարտադրանքի արդյունք չի կարող լինել: Իր հերթին ու արդեն հրապարակավ` սոցնախարարը ստիպված է եղել հավաստիացնել, որ ոչ ինքը, ոչ էլ առավել ևս ԲՀԿ¬ն վաղուց սպասված կենսաթոշակների աճը մենաշնոր հելու մտադրություն չունեն: Ա. Գրիգորյանը տարակուսել է, թե որտեղի՞ց են ծայր առնում նման շշուկները, երբ կոալիցիոն ուժերի գործունեությունն այդչափ փոխհամաձայ նեցված է, և ընտրական գործընթացներն իրենք բացարձակապես չեն շաղկապում գործադիրի աշխատանքների հետ: