ՀԱ՞ ՈՐ...


Նախորդ ամսվա սկզբին Երևանում տեղի ունեցած մասոնական օթյակի համաժողովի արձագանքները ոգևորություն են առաջացրել այս կառույցի ղեկավարների շրջանում: Սովորաբար փակ և գաղտնի գործելաոճը նախընտրած մասոններն այնքան են ոգևորվել, որ առաջիկայում պատրաստվում են մինչև հիմա հույժ գաղտնի համարված մի փաստաթուղթ հրապարակել, որում ներկայացված է լինելու վերջին 20-30 տարիներին օթյակին անդամակցած անձանց անունները: Դեռևս Համաժողովի օրերին արձանագրվեց, որ հայ մասոնների թիվը մի քանի տասնյակից չի անցնում... Այս դեպքում, սակայն, ամբողջ հետաքրքրությունն այն է, որ «Արմենիա Մարիոթում» տեղի ունեցած ժողովից հետո հաստատվեցին պնդումներն առ այն, թե հայկական օթյակին անդամակցում են քաղաքական, մշակութային, հասարակական և գիտական կյանքում բավական հայտնի և հեղինակություն վայելող անհատներ: Նախքան հայ մասոնների ղեկավարների հայտարարությունը, օթյակի ենթադրյալ անդամներին ուղղված հարցումները ժխտողական պատասխանների են արժանացել: Հայտնի է սակայն, որ կառույցի ղեկավարների որոշումներին շարքային անդամները հակադրվելու իրավունք չունեն: Դիմակները պատռվելո՞ւ են