ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՐՔԻՈ ՊԱՏԱՆԴԸ

  Դժվար է հավատալ, որ այս որոշումն ընդունվել է Ֆրանսիայում, դասական օրենսդրության և իրավագիտության երկրում, որն ինքն է իրավունքի դասեր տալիս ողջ Եվրոպային: Դժվար է նաև հավատալ, որ որոշման տակ իրենց ստորագրությունները զետեղած անձինք լուրջ կեցվածք են ունեցել և իրենց շարադրանքը չեն համարել ծաղր` ուղղված ժողովրդավարությանը:

  Վաշխառուները ՀՌԱԿ-ից

  Եթե ՀՌԱԿ-ում իսկապես ազնիվ մղումներով են առաջնորդվում, ապա հենց իրենք պետք է խոսեին այն մասին, որ նվեր ստացված գրասենյակները վաճառվում են` հարստացնելով Հարություն Առաքելյանին և Կարեն Կակոյանին: Ժամանակին Հարություն Առաքելյանն ու Կարեն Կակոյանը կուսակցության կառավարումից ապօրինաբար հեռացրեցին Ռուբեն Միրզախանյանին, հետո պայքար սկսեցին Էդվարդ Անտինյանի դեմ:

  ԳՅՈՒՄՐԻՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՔԱՂԱՔ Է

  Չնայած ժամանակակից Գյումրու հատակագիծը փոխվել, ու քաղաքը վերածվել է մի քանի կղզյակների, քաղաքում երեկոյան ժամերին դադարում է տրանսպորտի աշխատանքը: Արդեն մի քանի ամիս է` երեկոյան ժամը 19-ից հետո գրեթե չեն գործում երթուղայինները, ինչն էլ ստիպում է մարդկանց երեկոները դուրս չգալ տներից, չգնալ թատրոն և համերգասրահներ:

  Հա՞  որ...

  Երևանի քաղաքապետարանն արդեն հայտարարել է, որ աղբի վարձավճարի ուշացումը տուգանքով է ուղեկցվելու, որն էլ հաշվարկվելու է տոկոսային գործակցով: Ըստ երևույթին աղբահանության ծառայության գործունեությունն արմատապես է վերանայվել, քանի որ վարձավճարների հավաքագրման գործառույթը հետայսու իրականացնելու են նաև բոլոր այն բանկերը, որտեղ կոմունալ վճարումներ են ընդունվում:

  ՌՈՒՍՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ

  Հրաժարվելով ատոմակայանի կառավարումից և բավարարելով Բաքվի պահանջը` Ռուսաստանը ցանկանում է էներգետիկ բարդություններ պարտադրել Հայաստանին: Ռուսաստանի «Ռաօ ԵԷՍ» ընկերությունը պայմանագիր էր կնքել` մինչև 2013 թվականը կառավարելու Հայկական ատոմակայանը:

  ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ` ԸՆԴԴԵՄ ՕՐԵՆՔԻ

  Իրավագիտության դոկտոր, ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը դեմ է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին` հայտարարելով, որ այն կարող է հետագայում բռնապետության ստեղծման երաշխավորը դառնալ:

  ՄԱՅՐԵՆԻԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով կարող է վիրավորել ակադեմիկոսներին, նրանց հետ խոսել կոպիտ ու անհարգալից, օրերս ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդին է ներկայացրել իր դոկտորական ատենախոսությունը` ռուսերեն լեզվով:

  ՄԽԻԹԱՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

  Ընտրությունները լավ առիթ են մոռացված դեմքերի վերադարձի համար: Ասում են, որ թիվ 13 ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունի նաև ԲՀԿ նախկին անդամ ու այդ կուսակցության քվոտայով սոցապ նախարար աշխատած Մխիթար Մնացականյանը:

  ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

  Օրեր առաջ ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆոռնիայի օրենքը, որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին թույլ էր տալիս գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ` վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:

  ԱՐԳԱՄԻՉ 2-Ը ԿԱՐՈՏԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ

  Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, ում Մխչյանի բդեշխ են ասում, ինչպես երևում է, նորից ցանկանում է վերադառնալ խորհրդարան: Հավանաբար, ամբողջապես չի հասցրել ավարտին հասցնել իր բիզնես-ծրագրերը, սեփականաշնորհել Մխչյանի պահուստային հողերից շատերը:

  ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ

  «Սպառողների Ազգային ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Մելիտա Հակոբյանը, ինչպես ինքն ասաց` ուսումնասիրություններ է կատարել սպառողական շուկայում, որոնք էլ նրան ստիպել են հանգել այն եզրակացության, որ մեզ մոտ վիճակը սարսափելի է: Սակայն, չգիտես ինչու, տիկինը չի կամենում հրապարակել հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:

  ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՍԵՎ ՕՐԵՐԸ

  Փետրվարի սկզբին Ռուսաստանի միգրացիոն ծառայության տարեկան նիստում վարչապետ Վ. Պուտինի հայտարարությունը (որ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելու համար անհրաժեշտ է հանձնել ռուսաց լեզվի եւ պատմության քննություններ) խուճապ է առաջացրել նաև ամեն տարի «խոպան» գնացող շիրակցիների շրջանում:

  ԵՐԵԿ ՄԱՐՏԻ 1-Ն ԷՐ

  Մի վերին նախախնամությամբ, թե՞ ճակատագրի հեգնանքով`` հայ ժողովրդի սև ու հաղթական էջերը դրսևորվել են գարնանը:

  «Սեռական արենդավճարներ»

  Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների տեսադաշտում հայտնված 31-ամյա Մետաքսյա Մարտիրոսյանն արդեն բերման է ենթարկվել բաժին: Հետաքննությամբ պարզվել է, որ նա Աբովյան քաղաքի իր բնակարանը 2010 թվականից ի վեր դարձնելով անառականոց` մի շարք կանանց ներգրավել է պոռնկության որոգայթը և շահ ստացել:

  Հալո՞ցք վրաց-ռուսական հարաբերություններում

  Վրաստանը միակողմանի կերպով չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը: Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ստորագրած հրամանագիրը ուժի մեջ է մտել երեկվանից, երբ հրապարակվել է Վրաստանի «Օրենսդրական լրաբեր» կայքում:

«Պակասում» էր միայն Պակիստանը

  Երեկ Բաքու էր այցելել Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ առիթով ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել երկրի սենատի փոխխոսնակ Միրիջան Ջամալին:

Խոստովանություն, որը կրկին պատռեց Ալիևի դիմակը

  Եվ այսպես, Իրանի արտգործնախարարությունն արդեն երկրորդ անգամ է իր մոտ հրավիրում Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավաշիր Ախունդովին` պահանջելով պարզաբանումներ տալ ադրբեջանա-իսրայելական խոշոր ռազմական գործարքի վերաբերյալ:

  Վճարովի հ/ը

  ՌԴ գործադիրի ղեկավար ու նախագահացու Պուտինը արտահայտվել է պետական հեռուստատեսությամբ գովազդներից հրաժարվելու օգտին: - Չեմ ուզում առաջ ընկնել, բայց պետական հեռուստատեսությունը պետք է զերծ պահել գովազդներից,- հայտարարել է նա:

Արևմուտքի մանդրաժային խոստովանությունը

  Մուբարաքին չեզոքացրեցինք, իշխանության եկան է´լ բեթարները` «Մուսուլման եղբայրները», մենք էլ հայտնվեցինք խաբված «քրիստոնյա քույրերի» կարգավիճակում: :

Քաղաքական տեսողության տարբերություններ

  ՀՀ Նախագահը հեռատես է, Վարչապետը` լավատես, ՀԱԿ-ը` հոռետես, Կարապետիչը` կարճատես, «Օրինաց երկիրը»` «աջբատես»: «Ժառանգությունը»` անիրատես:

Կարապետիչի խոհերից

  Ո´չ մոմերը օգնեցին, ոչ էլ «լոմերը», Ինձ սիրող գյուղացիք էլ Սևանում լավ լողացան, Մտան իրենց գոմերը: :

Ընդդիմադիրների երկխոսությունից

  - Ի՞նչ ես կարծում, քամին հյուսիսի՞ց է փչում, թե՞ Արևմուտքից: - Երկու կողմից էլ փչում ա. անոմալ երևույթ ա, Մի բան պարզ ա, որ ուժեղ «սկվազնյակ ա»` Վա˜յ թե մրսենք:

Մեդվեդև-Օբամա զրույցից

  «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով ՄԵԴՎԵԴԵՎ - Ուզում ես պատռվիր` Ասադին չեմ տա: ՕԲԱՄԱ - Կտա´ս:

Ռ. Քոչարյանի մտորումները

  Հ. Սարուխանի խոսքերով - Ես ջարդեցի բոլոր հայելիները, Հետո ջրհոր որոնեցի, որ դեմքս տեսնեմ: :

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

  Արդեն հանրապետության երկրորդ քաղաքում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արագություն են հավաքում: Քաղաքի ու շրջակայքի տարածքներն ընդգրկող ընտրատարածքներում կառաջադրվեն մոտ երկու տասնյակ թեկնածու, ինչը հուշում է, որ պայքարը կարող է վերածվել անողոք մրցավազքի:

  «ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՆ»

  ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը, ով հայտնի է նաև «յուվեցի Կարո» մականվամբ, հայտարարել է, որ պատրաստվում է նորից առաջադրվել ու հաղթել: Չգիտենք, կհաղթի թե ոչ, բայց ասում են, որ նրա և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև լուրջ խնդիրներ են առաջացել:

  ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ

  Հայաստանը խորհրդային իշխանության տարիներին հռչակվեց որպես գիտատար երկիր, որի Գիտությունների ակադեմիայի համակարգում աշխատում էր մոտ 27 հազար մարդ: Դա գիտական կադրերի ուռճացում չէր, ավելորդ շռայլություն չէր:

  Սոբչակը` Վոլոչկովային, Կիրկորովը` Գալկինին

  «Լևադա-կենտրոնը» երեկ հրապարակել է ՌԴ սեքս-խորհրդանիշերի վարկանիշը: Փետրվարի 17-20-ը անցկացված հարցումների արդյունքները շատերին կարող են զարմացնել:

  Առգրավում` նավ, ձիեր…

  Ձմռան վերջին օրը «Կամորա» հանցախմբից բռնագրավել է շուրջ 41 միլիոն եվրո արժողությամբ շարժական և անշարժ գույք: Այդ թվում` 17 ձի, 1 զբոսանավ, 44 ընկերություն, 31 ավտոմեքենա ու նույնքան անշարժ գույք, ինչպես նաև 2 չհրկիզվող պահարան:

  Մտահոգիչ վիճակագրություն

  Եվրամիության երկրների շուրջ 1 մլն 300 հազար քաղաքացի 2012-ին կհեռանա կյանքից` տարբեր քաղցկեղային հիվանդությունների պատճառով: Հետազոտության մտահոգիչ այս արդյունքների մասին հայտնել են իտալացի և շվեդ գիտնականները` հիմք ընդունելով 1997-2007 թթ. մահացության և եվրոպական երկրների բնակչության աճի վիճակագրութ յունը:

  ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ. ԱՆԱՆՑ ԱՐԺԵՔ

  Մտորումներ Հայրենանվեր ու կենսագրական շատ փաստեր թե´ աղավաղվել, և թե´ այսպես ասած «աչքաթող են արվել» հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մասին պատմող` թեպետ արժեքավոր, բայց նույնքան էլ պակասավոր ուղեցույց-գրքույկները կազմած հեղինակների կողմից: Փաստեր, որոնք մեծ հայորդու հայեցի կենսագրության կարևոր էջերն են կազմում և էության անբաժանելի մասնիկը:

  ԱՆՆԱԽԱԴԵՊ Է ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ

  Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ պետական մրցանակ շնորհվեց թատերական արվեստի ասպարեզում: Իսկ մրցանակակիր դարձավ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը` Վ. Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգության բեմադրության համար:

  «ԵՐԳ ԵՐԳՈՑԻ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

  Օրերս Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդաշարը նշեց իր հարյուրերորդ եթերարձակումը: Հնչեցին շնորհավորանքի ու երախտիքի խոսքեր, արժևորվեց հաղորդաշարը:

  Հայտնաբերվել են արյան նոր խմբեր

  Բերմոնտի գիտնականները հայտնել են, որ գոյություն ունեն արյան 6 խմբեր: Մարդկությանն արդեն հայտնի` I, II, III, IV խմբերին ավելացել են նաև 2-ը` Լանգերայ և Ջունիոր:

  Շները` կախաղանի զոհ

  Բուլղարիայում հաջողվել է արմատախիլ անել հեռավոր ավաններից մեկում պահպանված մի ավանդույթ, որն իր դաժանությամբ աննախադեպ է: Բնակիչները բարձր սյուների վրա կապված պարաններով խեղդամահ են անում շներին, ապա նետում գետը:

  Կեսմետրանոց նեպալցին

  Աշխարհի ամենացածրահասակ մարդն ապրում է Նեպալում: 72-ամյա Չանդրա Բահադուր Դանգին ճանաչվել է առաջինը` նախորդ ռեկորդակրին «գերազանցելով» 6 սանտիմետրով:

  Սիրուց հարություն են առնում

  Շոտլանդական քաղաքներից մեկում մահացած կինը հարություն է առել: Լորնա Բեյլիի մահվան պատճառը սրտամկանի կաթվածն էր:

  «Ամեն խավարում լույս է թաքնված»

  15 տարեկան է Նարեկ Դզոյանը և իր շատ հասակակիցների նման ապագայի ծրագրեր է կազմում: Սովորում է Արտաշատի թիվ 4 ավագ դպրոցի 10-րդ դասարանի հումանիտար հոսքում և երազում է իրավաբան կամ դիվանագետ դառնալ: