«ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՆ»


 

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը, ով հայտնի է նաև «յուվեցի Կարո» մականվամբ, հայտարարել է, որ պատրաստվում է նորից առաջադրվել ու հաղթել: Չգիտենք, կհաղթի թե ոչ, բայց ասում են, որ նրա և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև լուրջ խնդիրներ են առաջացել: Գագիկ Ծառուկյանը չափազանց դժգոհ է Կարո Կարապետյանի գործունեությունից և չի կամենում նրան տեսնել նոր խորհրդարանում, մինչդեռ Կարոն պնդում է, թե իր և կուսակցության առաջնորդի միջև որևէ խնդիր չկա: Առհասարակ, ինչպես տեղեկանում ենք, «Բարգավաճ Հայաստանում» ևս լուրջ խմորումներ են տեղի ունենում առաջադրումների և համամասնական ցուցակի կազմման հարցում: Գագիկ Ծառուկյանը կամենում է դեպի կուսակցություն բերել ճանաչված մարդկանց, քաղաքական գործիչների, որպեսզի ԲՀԿ-ն ազատագրվի ինչպես ոչ քաղաքական դեմքերից, այնպես էլ Բոստանջյանի նման պատգամավորներից: Հենց այս նպատակն իրականություն դարձնելու համար էլ ԲՀԿ առաջնորդն այսօր չի կամենում, որ «յուվեցի Կարոն» նորից պատգամավոր դառնա: Սակայն չի բացառվում, որ Կարոն առաջադրվի, հաղթի ու արդեն հանդես գա որպես այլ կուսակցության ներկայացուցիչ կամ հովանավորյալ: