Հա՞  որ...


 

Երևանի քաղաքապետարանն արդեն հայտարարել է, որ աղբի վարձավճարի ուշացումը տուգանքով է ուղեկցվելու, որն էլ հաշվարկվելու է տոկոսային գործակցով: Ըստ երևույթին աղբահանության ծառայության գործունեությունն արմատապես է վերանայվել, քանի որ վարձավճարների հավաքագրման գործառույթը հետայսու իրականացնելու են նաև բոլոր այն բանկերը, որտեղ կոմունալ վճարումներ են ընդունվում:

Աղբահանություն իրականացնող ամենատարբեր ՍՊԸ-ներին բանկերը խոստացել են առանց միջնորդավճարի աշխատել` պայմանով, որ հավաքագրված գումարը որոշակի ժամանակով բանկերի տրամադրության տակ մնա, հետո միայն փոխանցվի նշված ՍՊԸ-ներին: Մինչդեռ բնակարանից բնակարան շրջող տեսուչներն ամեն բնակչի համար ամեն ամիս վճարվող 200 դրամից որոշակի տոկոս էին ստանում:

Ենթադրվում է, որ աղբահանություն իրականացնող կազմակերպությունների և բանկերի համագործակցությունը խոչընդոտների չի հանդիպի, ու կարճ ժամանակ հետո տեսուչների հաստիքն ընդհանրապես կկրճատվի:      Արժե՞ նոր գործազուրկներ «ծնել»