ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ


 

Արդեն հանրապետության երկրորդ քաղաքում ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արագություն են հավաքում: Քաղաքի ու շրջակայքի տարածքներն ընդգրկող ընտրատարածքներում կառաջադրվեն մոտ երկու տասնյակ թեկնածու, ինչը հուշում է, որ պայքարը կարող է վերածվել անողոք մրցավազքի:

Արդեն հայտնի է, որ առաջադրվելու են գործող պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Մարգարյանը, Մարտունիկ Գրիգորյանը: Անկախ այն բանից` կընդգրկվեն նրանք համամասնական ցուցակում, թե ոչ, բոլորն էլ հանդես են գալու որպես մեծամասնական թեկնածուներ:

Նրանցից զատ կառաջադրվեն նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, ՀԱԿ անդամ Աշոտ Զաքարյանը, մեկ տասնյակից ավելի քաղաքական ու հանրային գործիչներ, գործարարներ: Առայժմ հայտնի չէ, թե առաջադրվելո՞ւ է արդյոք Աշոտ Աղաբաբյանը, ով վերջին տարիներին հենց այստեղից էր դառնում պատգամավոր: Չի բացառվում նաև, որ Սամվել Բալասանյանն իր տեղը զիջի որդուն` Միսակ Բալասանյանին: