ՌՈՒՍՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՑ


 

Հրաժարվելով ատոմակայանի կառավարումից և բավարարելով Բաքվի պահանջը` Ռուսաստանը ցանկանում է էներգետիկ բարդություններ պարտադրել Հայաստանին:

Ռուսաստանի «Ռաօ ԵԷՍ» ընկերությունը պայմանագիր էր կնքել` մինչև 2013 թվականը կառավարելու Հայկական ատոմակայանը: Սակայն արդեն հայտնի է դարձել, որ վաղաժամկետ լուծարվում է պայմանագիրը: Ռուսաստանյան կողմն իր այդ քայլը բացատրում է այնսպես. իրենք համաձայն չեն հայկական կողմի պահանջներին, թե իրենք բոլորովին այլ մոտեցումներ ունեն կառավարման հանդեպ: Իսկ առավել իրազեկները պնդում են, որ սա արդյունք է ռուս-ադրբեջանական ներքին պայմանավորվածությունների: Ռուսաստանն ամեն ինչ արել էր Ղարաբաղն Ադրբեջանին նվիրաբերելու համար, սակայն Կրեմլի ջանքերն ի դերև ելան:

Հասկանալի է, որ Բաքուն որոշակի պահանջներ է ներկայացրել Մոսկվային, որոնց կատարումը Ռուսաստանի համար պարտադիր է, որովհետև մի շարք «ստորջրյա» հարցերում համընկնում են Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը: