Կեսմետրանոց նեպալցին


 

Աշխարհի ամենացածրահասակ մարդն ապրում է Նեպալում: 72-ամյա Չանդրա Բահադուր Դանգին ճանաչվել է առաջինը` նախորդ ռեկորդակրին «գերազանցելով» 6 սանտիմետրով: Ի դեպ`Գինեսի ռեկորդների գրքի 57-ամյա պատմության մեջ նման նախադեպ չի եղել: Նրա հասակը 54,6 սմ է, գրեթե նորածնի հասակին հավասար: Ամենազարմանալին թերևս ոչ թե արտաքինն է, այլ այն փաստը, որ արտասովոր այս նեպալցին ապրել է 72 տարի, սակայն երբեք նրա նկատմամբ ոչ ոք հետաքրքրություն չի ցուցաբերել: Նա ապրում է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 400 կմ հեռավորության վրա գտնվող հեռավոր լեռնային գյուղերից մեկում և նույնիսկ աշխատում է: Ի դեպ, նա առողջ է և երբեք բժշկի չի դիմել: