Սիրուց հարություն են առնում


 

Շոտլանդական քաղաքներից մեկում մահացած կինը հարություն է առել: Լորնա Բեյլիի մահվան պատճառը սրտամկանի կաթվածն էր: Չնայած բժիշկների ջանքերին, անհնար է եղել փրկել նրա կյանքը: Մահվանից 45 րոպե անց, երբ հարազատները հիվանդասենյակում հրաժեշտ էին տալիս հանգուցյալին, վշտահար ամուսինը սկսել է սիրո խոսքեր շշնջալ, մեկ անգամ ևս հավաստիացնելով, թե որքան թանկ էր կինն իր համար և որքան անիմաստ է կյանքն առանց նրա:

Ներկաների զարմացած հայացքի ներքո` մաշկի գույնը սկսել է փոխվել, ապա թարթել է աչքերը և սեղմել դստեր ձեռքը: Անհավատալի է, բայց շուրջ 45 րոպե կյանքից հեռացած կինը վերակենդանացել է. այն պահին, երբ սեր էին խոստովանում: