Առգրավում` նավ, ձիեր…


 

Ձմռան վերջին օրը «Կամորա» հանցախմբից բռնագրավել է շուրջ 41 միլիոն եվրո արժողությամբ շարժական և անշարժ գույք: Այդ թվում` 17 ձի, 1 զբոսանավ, 44 ընկերություն, 31 ավտոմեքենա ու նույնքան անշարժ գույք, ինչպես նաև 2 չհրկիզվող պահարան:

«Կամորան» ամենահին ու ամենաազդեցիկ հանցավոր խմբերից է Իտալիայում: Դրա գործունեության կենտրոնը Նեապոլն է, սակայն հետաքրքրությունների շրջանակը շատ ավելի մեծ է` ողջ Իտալիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլուր:

Խմբի դեմ օպերատիվ գործողությանը մասնակցում էր մոտ 200 ոստիկան` 8 տարածաշրջաններում: Առգրավված ողջ ունեցվածքը պատկանում է Տերաչանո կլանին, որի անդամներին կասկածում են պոռնկապահության և վաշխառության մեջ:

Իտալական ոստիկանությունը պարբերաբար նման շուրջկալներ է իրականացնում` նեապոլիտական մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում: Խոշորագույններից մեկը 2011-ի մայիսին էր, երբ բռնագրավվեց 600 միլիոն եվրո արժողությամբ գույք: