Վաշխառուները ՀՌԱԿ-ից


 

Եթե ՀՌԱԿ-ում իսկապես ազնիվ մղումներով են առաջնորդվում, ապա հենց իրենք պետք է խոսեին այն մասին, որ նվեր ստացված գրասենյակները վաճառվում են` հարստացնելով Հարություն Առաքելյանին և Կարեն Կակոյանին: Ժամանակին Հարություն Առաքելյանն ու Կարեն Կակոյանը կուսակցության կառավարումից ապօրինաբար հեռացրեցին Ռուբեն Միրզախանյանին, հետո պայքար սկսեցին Էդվարդ Անտինյանի դեմ: Եվ այս ամենի հիմքում նյութական շահագրգռվածությունն էր, ինչին ևս բազմիցս անդրադարձել է հայաստանյան և սփյուռքյան մամուլը: Որևէ հրապարակում ժամանակին չի հերքվել ՀՌԱԿ կողմից, իսկ հիմա արդեն ցանկանում են կոծկել իրականությունն ու հանդես գալ հալածյալի կարգավիճակում...

Ոստիկանության տարածած տեղեկատվությունը ՀՌԱԿ ատենապետ Կարեն Կակոյանին ձերբակալելու մասին` անհանգստացրել է նրա կուսակիցներին, ոտքի հանել: ՀՌԱԿ անդամներն էլ լալագին ու լալահառաչ մի ամբաստանագիր են ուղղել ՀՀ իշխանություններին, իբրև թե կատարվածը բռնապետական արարք է և ուղղված է կուսակցությանը` խաթարելու նրա նախընտրական գործունեությունը:

Միամիտները կարող են հավատալ, որ միանգամայն անմեղ մարդու են ձերբակալել, որ ոտնահարվել են «մաքրամաքուր» կուսակցականի իրավունքները: Սակայն նույն կուսակցությունը չի տեղեկացնում հանրությանը, որ ՀՌԱԿ գույքի ապօրինի նվիրատվությունների և առք ու վաճառքի մասին խոսակցությունները բավական հին են, հիմնավոր:

Առկա են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ապօրինաբար նվիրաբերվել են ՀՌԱԿ մի շարք գրասենյակներ, մասնավորաբար Վանաձորում և Գորիսում: Այդ բոլոր գործարքներին իր ակտիվ մասնակցությունն է բերել Կարեն Կակոյանը:

ՀՌԱԿ գործիչները հանրությունից թաքցնում են այն ճշմարտությունը, որ մինչև վերջերս ՌԱԿ արտասահմանյան կառույցների ղեկավարները բողոք-նամակներ էին հղել ՀՀ իշխանություններին այն մասին, որ Սփյուռքի բարերարների` կուսակցությանը նվիրաբերած հինգ գրասենյակների տարածքներն էլ վաճառել և գումարները սեփականել են ատենապետ ներ Հարություն Առաքելյանն ու Կարեն Կակոյանը: Մի քանի ամիս առաջ ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը տեղեկացրեց լրատվամի ջոցներին, որ ստացվել է ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյանի բողոքը, որով նա մեղադրում էր Կարեն Կակոյանին և Հարություն Առաքելյանին` կուսակցության գույքը յուրացնելու մեջ: Այդ ժամանակ նյութեր նախապատրաստվեցին: Հարուցվեց քրեական գործ Կարեն Կակոյանի և Հարություն Առաքելյանի կողմից գրասենյակային տարածքներն ապօրինի օտարելու առթիվ:

Ընդորում, քրեական գործի շրջանակներում տեղի էր ունեցել առերեսում, որի ժամանակ գնորդներից մեկը պնդել էր, որ գույքը ստացել է ոչ իբրև նվիրատվություն, այլ գնել է` գումարը վճարելով Կարեն Կակոյանին: Այդ ժամանակ էլ Կարեն Կակոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշ ներով. «Առանձնապես խոշոր չափի վատնում-յուրացում», և նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Ձերբակալության նախապատմությունը ՀՌԱԿ-ը միտումնաբար չի ներկայացնում, չի ցանկանում ասել, որ Վանաձորում էլ Պարգև անունով մի մարդու է վաճառվել Տիգրան Մեծ պողոտայի 8 շենքում գտնվող մի բնակարան: Ամեն ինչ բարդվում է «Ազգ» թերթի «զրպարտիչ» հոդվածի ուսերին: Սակայն «Ազգը» որևէ կապ չունի, որովհետև քրեական գործ է հարուցվել կոնկրետ բողոքի, առերեսումների և նյութերի հետազոտման հիման վրա: Ուրեմն, փաստերն ինքնին խոսուն են, ապացույցները` հիմնավորված: ՀՌԱԿ-ն իր տարածած հաղորդագրության մեջ փորձում է մեղադրել բոլորին` ոստիկանությանն ու ՀՀ իշխանություններին, ձերբակալության մեջ խցկել է քաղաքական երանգներ, հայտարարել, թե իբր իշխանութ յունները վրեժ են լուծում «Նաիրիտի» առթիվ Կակոյանի բացահայտումների համար: Սակայն այդ «բացահայտումներն» արել է ոչ թե Կարեն Կակոյանը, այլ` Հարություն Առաքելյանը: Եթե ՀՌԱԿ-ում այս ամենի մասին «մոռացել» են, մենք կարող ենք ներկայացնել մամուլի բազմաթիվ հրապարակումներ, տեսանյութեր: Կարող ենք տալ նաև ՀՌԱԿ Գորիսի գրասենյակը գնած անձնավորության անունը, ով համարձակություն ունեցավ և առերեսման ժամանակ ասաց ճշմարտությունը, որի դեմ անզոր էր Կարեն Կակոյանը:

Լ.Մ.