Շները` կախաղանի զոհ


 

Բուլղարիայում հաջողվել է արմատախիլ անել հեռավոր ավաններից մեկում պահպանված մի ավանդույթ, որն իր դաժանությամբ աննախադեպ է: Բնակիչները բարձր սյուների վրա կապված պարաններով խեղդամահ են անում շներին, ապա նետում գետը:

Սարսափահար շները մեծ արագությամբ պտտվում են պարանների վրա, ապա ուժասպառ, գրեթե անշունչ ընկնում գետը:

Հեթանոսական այս ծեսն օրենքով արգելվել է 2006-ին, սակայն մինչ օրս կենսունակ է Բրոդիլովո ավանում: Այժմ հաջողվել է վերահսկել իրավիճակը: Օրենքը, սակայն, չի արգելում կենդանիներին նետել ջուրը, ինչն էլ դարձել է «ճարահատ» տեղացիների միակ հույսը: