ՎԵՐՋԱՊԵՍ ԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ

  Արդեն վեց տարի է` Հայաստանում գործում է ՌԴ իշխանությունների կողմից կազմված «Հայրենակիցներ» ծրագիրը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը նոր է միայն արձագանքում այդ ծրագրին` չընդունելով նրա ձևաչափը: Այս ծրագրի շրջանակներում արդեն հազարավոր մարդիկ են հեռացել Հայաստանից` հույս ունենալով Ռուսաստանում գտնել կայուն և բարձր վճարվող աշխատանք:

  ԻՍԿ ՀԱՆԹՍՄԱՆԸ ԼՌՈՒՄ Է

  «Սիվիլիթաս»-ի աղմկահարույց թեման շարունակում է ամենաքննարկվողներից մեկը մնալ: ՀՀ գլխավոր դատախազի ելույթը խորհրդարանում և Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին անդրադարձել են բազմաթիվ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ` միանգամայն ճիշտ և հիմնավոր համարելով այն մեղադրանքները, որոնք ներկայացվել են ՀՀ նախկին արտգործնախարարին:

  ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ «ԿԱՐԵԿՑԱՆՔԸ»

  Ոչ ոք չէր կասկածում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքելու է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

  «ԼՖԻԿԻ» ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ

  Նախագահ Սերժ Սարգսյանն իսկապես վճռական է տրամադրված և կամենում է պայքար ծավալել բոլոր այն օլիգարխների դեմ, ովքեր երկար ժամանակ իրենց արտոնյալ ու օրենքից դուրս են համարել: Նախագահի հանձնարարությամբ տեսչական ստուգումներ են սկսվել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության դեղատներում:

  ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  Մեր ուշադրությունը նորից սևեռվեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված մի շարք քայլերի, որոնք ուղղված են հասարակական կազմակերպութ յուններին և հիմնադրամներին: Պարզվեց, որ այս նախարարությունը 20-ից ավելի հասարակական կազմակերպությունների հանել է ցուցակներից, այսինքն դադարեցրել է նրանց գործունեությունը:

  ՆԱԽԱՐԱՐԸ ՀԻՇԵԼ ԷՐ...

  ՕԵԿ քվոտայով քաղաքաշինության նախարար կարգված Սամվել Թադևոսյանը վերջապես հիշել էր, որ Գյումրիում մեծամասշտաբ շինարարական աշխտանքներ են կատարվում պետբյուջեի միջոցներով, ուստի այցելել էր այս քաղաք: Նախարարը եղել էր Մուշ և Անի թաղամասերում, մասնակցել բազմաբնակարան շենքերի բնակարանների վիճակահա նությանը:

  ՆՈՐԱՑՈՂ ՊԱՅՔԱՐ

  Ռուբեն Հայրապետյանն այլևս պատգամավոր չէ, իսկ սա նշանակում է, որ թիվ 1 ընտրատարածքում շուտով տեղի կունենան ընտրություններ: Հենց այս հանգամանքն էլ այժմ մեծ լարվածություն է ստեղծել ապագա առաջադրումների շրջանակներում:

  Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

  Չնայած Գյումրիում ինտրիգներն արդեն համարվում են սպառված, և մարդիկ սպասում են նոյեմբերի 12-ին, երբ կլրանա արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամկետը, այնուհանդերձ այս օրերին բոլորի ուշադրությունը սևեռված է մի խնդրի:

  Վրացական զարգացումներ

  Մեր հարևան երկրում հեղաշրջման փաստն այլևս անհերքելի է: «Վրացական երազանքի» հաղթանակը հեղաշրջում փափագող ցանկացած երկրի երազանքը կարող է լինել, եթե իհարկե ընտրական հաջողությունը սոսկ գումարելիների տեղափոխություն չլինի, որի արդյունքում գումարը չի փոխվում:

  ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԵՐԱԶԱՆՔԸ» ՍԻՐԻԱՅՈՒՄ

  Աստիճանաբար պարզ է դառնում, որ Թուրքիան է հիմնականում կանգնած սիրիական խնդրի թիկունքում: Այսինքն, առաջին հերթին Թուրքիան է այստեղ հրահրում ռազմական գործողությունները` ունենալով Արևմուտքի աջակցությունը:

Թեպետ վերականգնվող պտուղ չի

  Ըստ փորձագետների, եթե Ալիևը չփոխի իր ախմախ վարքագիծը, Արևմուտքը և Ռուսաստանը նրան կուղարկեն միջազգային «վերականգնողական կենտրոն»... և կպառկեցնեն Մուբարաքի կողքին: :

Ժամկետանց «ապրանք»

  «Սպառողների շահերի պաշտպանություն» կազմակերպությունից հայտնում են, որ Լ. Տեր-Պետրոսյանի պիտանելիության ժամկետը կեղծված է` որոշ ՀԱԿ ակտիվիստների կողմից: :

Ինչո՞ւ են զինվորներին գոմեշի միս հրամցրել

  ՀՀ Պաշտպանության նախարարության, պաշտոնանկ արված շտաբի պետի տեղակալի կարծիքով` գոմեշի միսը զինվորին գոմեշի ուժ է տալիս: :

Ելնելով անցյալի դառը փորձից

  ՕԵԿ հայտարարությունը Այսուհետ ՕԵԿ անդամագրվողների ճակատին «Օրինաց երկիր» բառերը կնիքվելուց հետո, նրանք պետք է երկու ամիս փորձաշրջան անցնեն: Եթե թանաքը այդ ժամանակա հատվածում չի ցնդում, ուրեմն կտրվի կուսակցության անդամատոմս:

Հումանիտար» նկատառումներով

  Ասում են` Սեյրան Սարոյանը հիվանդանոց է սեփականաշնորհել, որպեսզի իրենից տուժած քաղաքացիները բուժվեն իր սեփական հիվանդանոցում: Այդպես է. երբ բնավորութ յունդ փոխել հնարավոր չէ, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել` դրա հետևանքները մեղմացնելու համար:

Հույսը մարդասպանների վրա է

  Ըստ շրջանառվող լուրերի` ՀԱՊԿ զորավարժությունները դիտելուց հետո Ի Ալիևը բանտերից ազատ է արձակել բոլոր մարդասպաններին` նրանց հրամանատար նշանակելով Սաֆարովին: Իլհամի համոզմամբ` ազերիական բանակը հզորացնել և ՀԱՊԿ-ից պաշտպանել ընդունակ են միայն կացնահարող մարդասպանները:

  ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՏԱԿ

  Հայաստանի նկատմամբ թաքուստված տնտեսական արգելքներ կիրառելու փորձերը Ռուսաստանը միշտ պայմանավորել է կեղծ ու չհիմնավորված հայտարարություններով: Ժամանակ առաջ այնտեղ հայտարարեցին, թե իբր հայկական հանքային ջրերը վտանգավոր ազոտական միացություններ են պարունակում` այդպիսով մեծ վնաս հասցնելով հանքային ջրերի արտահանմանը:

  Հրդեհավտանգ «Ալ-Քաիդան»

  Եվրոպական անտառներում բռնկվող հրդեհները, պարզվում է` բոլորովին էլ բնական աղետներ չեն: Դրանց մասնակցում են միջազգային ահաբեկչական ցանցի գրոհայինները` հավաստիացրել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալ. Բորտնիկովը` հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապաշտպան մարմիննե րի ղեկավարների խորհրդակցությունում:

  Նախագահացուների կանայք` բանավեճից առաջ

  Հասկանալի է, խոսքը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի երկու հիմնական թեկնածուների բանավեճի մասին է, որից մեկ օր առաջ երկրի առաջին տիկին Միշել Օբաման և Միթ Ռոմնիի կինը` Էննը, խոսել են իրենց ապրումների մասին: - Ես այնպես եմ նյարդայնանում բոլոր այդ բանավեճերի ժամանակ:

  5 զույգ կոշիկ և 178 օր

  Ինքնահաստատման մղումո՞վ, թե՞ հայրենիքն ամբողջությամբ ճանաչելու վճռականությամբ` 25-ամյա ամերիկացին հետիոտն ճամփորդել է ողջ Ամերիկայով` արևելյանից մինչև արևմտյան ափեր (տեղեկացրել է Oddity CentrΖl կայքը): Նաև Թափառաշրջիկ Նիկ անունով հայտնի Նիկ Կլեկներն իր ճամփորդությունը սկսել է այս տարի ապրիլի 5-ին` Ֆլորիդա նահանգում:

  Կրտսեր կինը պալատ է ուզում

  Թագավորը միապետ է: Միապետն իր երկրի ու այնտեղ ապրողների մենիշխան տերն է:

  «ԿԱՐԵՎՈՐԸ ՄՈՌԱՑՎԱԾ ՉԼԻՆԵԼՆ Է»

  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն այս պաշտոնին է եկել ակտիվ լրագրողական գործունեությունից: Կառավարման համակարգում փորձ չունեցող անձնավորությունը, սակայն, իրեն օտար չի զգացել:

  Սերն է ուժ տալիս

  Մտահոգիչ մի շարք խնդիրների շուրջ ՀՀ վաստակավոր արտիստ, ճանաչված դուդուկահար Գևորգ ԴԱԲԱՂՅԱՆԻ հետ զրույցը նրա սրտացավության յուրօրինակ արտահայտությունն է: - Շատ հաճախ ասում են, որ հայկական ծիրանափողը «խոսում» է աշխարհի բոլոր լեզուներով, գերում ու հմայում` անկախ ազգությունից ու հոգեկերտվածքից:

  ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՍԱԿԱՆԻ ՀԵՏ

  Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» սատիրական կատակերգությունը գրվել է 1920-ական թվականներին: Արտասահմանից հայրենիք վերադարձած հայ մեծ գրողն ու թատերագիրը պատկերել էր վտարանդիներին` ծաղրելով նրանց սին պատրանքներն ու հույսերը, ցույց տալով այն բարոյական անկումները, որոնց բովում հայտնվել էին բոլոր նրանք, ովքեր կորցրել էին հայրենիք և ապահովություն:

  Ալբերտ ՍԱՖԱՐՅԱՆ «ԵՍ ՆՄԱՆ ՉԵՄ ԻՄ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»

  Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար արտիստ Ալբերտ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ հանդիպելը հեշտ չէր. նկարահանումներ, փորձեր թատրոնում, կրկնօրինակումներ: Բայց երբ տեղեկացավ, որ «Ավանգարդ» թերթից են ցանկանում հանդիպել իր հետ, սիրով համաձայնեց:

  ՄԵՐ ՀԻՆ ՈՒ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄԸ Արտեմ ՍԱՐԳՍՅԱՆԸ 70 տարեկան է

  1970-ականների վերջերին հայկական հեռատեսիլի եթերում հայտնվեց «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը: Հաղորդաշարի գիտական խորհրդատուն բանասիրական գիտությունների դոկտոր Նվարդ Պառնասյանն էր, իսկ հաղորդումները հիմնականում վարում էր Արտեմ Սարգսյանը` այդ ժամանակ բանասիրական գիտությունների թեկնածու, գրեթե երիտասարդ լեզվաբան, ում նկատմամբ ձևավորվեց հետաքրքրություն և համակրանք:

  Ո՞Վ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՋՈՐԴԸ

  Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փաստը խորհրդարանի «կուլիսներում» բազմաթիվ մտահոգություններ ու անհանգստութ յուններ է ծնել: Բայց այդ մտահոգությունները ոչ թե կոնկրետ Օսկանյանին են առնչվում, այլ նախագահ Սարգսյանի վճռականությանը:

ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ... ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՄԲ

  Ցանկացած սկանդալային իրավիճակ Հայաստանում վերածվում է ընդդիմության ինքնահաստատման ինքնատիպ ցույցի: Սա արդեն տասնամյակով հաստատված ճշմարտություն է, որին ոչինչ անհնար է հակադրել:

  Գողացել են թոշակառուի պահածոները

  Երևանի Նոր Արեշ թաղամասի 65-ամյա մի բնակչուհի օրերս զանգահարել է ոստիկանության Էրեբունու բաժին և լացակումած հայտնել, որ գիշերը իր խորդանոցից գողություն է կատարվել:

  Ու՞մ առաջ ենք բացում մեր տան դռները

  (երեք պատմություն` «կանչված, բայց անկոչ հյուրեր» շարքից) Այս պատմություններն ամենևին էլ կասկածի տակ չեն դնում դարերով մեր պապերից մեզ հասած «Հյուրն Աստծունն է» իմաստուն խոսքերը, և քանի դար էլ անցնի` հյուրընկալութ յունն ու հյուրասիրությունը լինելու են ողջախոհ մարդու էության և կենցաղի բաղկացուցիչ մասը:

    ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ, ՇԱՏԵՐԸ ՉԳԻՏԵՆ Աբովյանները հոբելյաններում

  Իհարկե շատերը գիտեն, որ հայ գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանը 1848 թ.-ի ապրիլի 2(14)-ի վաղ առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Իսկ քչերը երևի գիտեն, որ նույն ճակատագրով եղել է նաև մեկ ուրիշ Աբովյան:

ԱՐԺԵ´ ԻՄԱՆԱԼ

  * Մինչև 1867 թ. Ալյասկան պատկանել է Ռուսաստանին: Մարտի 30-ին պարտքը մարելու նպատակով այն վաճառվել է ԱՄՆ-ին` 1 հեկտարը 0,0474 դոլարով:

  Մուրացկանի երգը

  «Բարեկամություն» մետրոյի մոտ մի մուրացկան կին երգում էր գուսան Աշոտի «Դու ծաղկավառ Զանգեզուրի բարի ծնունդ» երգը: Երգելիս «բարի ծնունդ»-ի փոխարեն ասում էր «բարի սնունդ»:

  Անվրձին նկարիչը

  Այվազովսկու արձանի մոտ Երևան եկած զբոսաշրջիկներին գիդը հպարտությամբ մեծ ծովանկարչին էր ներկայացնում: Հիացողները հանկարծ նկատեցին, որ նկարիչն առանց վրձնի է:

  Միամիտ խաչագողը

  Մի մարդ շուկայում կանգնած հիանում էր գեղեցիկ ծաղկամանում աճած մեծ ու փարթամ ֆիկուսով: Կյանքում այդքան գեղեցիկ ֆիկուսի ծառ չէր տեսել:

  Ցայտաղբյուրի մոտ

  Առավոտյան Հորիզոնին տեսա ցայտաղբյուրի մոտ նստած: Չէի կարող չզարմանալ. - Վարպետ, հանգստանո՞ւմ, թե՞ մարդու ես սպասում:

  ԱՆՁԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՊԱՀԻ  ՍԵՐԸ

  Վահեն պարանը արդեն օղ էր կապել, կանգնել էր աթոռին, և մտքում հրաժեշտի խոսքեր էին, երբ հանկարծ հայտնվեց ջինը: - Ինչո՞ւ,- հարցրեց:

  Պասիվ ծխողները կորցնում են հիշողությունը

  Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ծխելն ազդում է հիշողության վրա: Ընդ որում` ոչ միայն ծխողների, այլ նրանց գլանակների ծուխը շնչողների (կՐՈՉՊՈ.ru):

  Կրծողներից հո բարիք չե՞ս սպասի

  Ամերիկյան Յոսեմիտի ազգային պարկի (Կալիֆոռնիա) գրեթե 10 հազար այցելուները կարող են վարակված լինել մահացու վտանգավոր մի հիվանդությամբ, որի 2 զոհերն արդեն հայտնի են (BBCRussiΖn.coΗ): Խոսքը թոքային ախտանիշի մասին է. խիստ սակավադեպ հիվանդություն (խանտաբացիլային), որը շատ դժվար է ախտորոշել:

  Ուղեբե՞ռ, թե՞ կարիճաբեռ

  Իտալացի ոստիկաններն ապշել են` ինքնաթիռով Ֆլորենցիա մեկնող մի զբոսաշրջիկի ուղեբեռը ստուգելիս. ավելի քան 600 կարիճ են հայտնաբերել, որոնց կեսը դեռևս կենդանի է եղել (գրել է PrΖvdΖ.ru-ն):

  Թերևս` իրատեսություն

  Ողջունելի է ուսումնատենչությունը, սակայն հետխորհրդային տարածաշրջանում դա հաճախ ինքնանպատակ ձգտում է դառնում: Մեզանում ևս բուհերը պատրաստակամորեն տեղավորում են բոլոր ցանկացողներին: