Ցայտաղբյուրի մոտ


 

Առավոտյան Հորիզոնին տեսա ցայտաղբյուրի մոտ նստած: Չէի կարող չզարմանալ.

- Վարպետ, հանգստանո՞ւմ, թե՞ մարդու ես սպասում:

- Նայում եմ, թե մարդիկ ոնց են ջուր խմում:

- Եվ ի՞նչ պարզեցիր:

- Հասկացա ժողովրդական առածը` «Երկու ջուրը մի հաց է»: Ով երկու անգամ է խմում, ուրեմն իրանք իրենց հացը կերան-գնացին` առանց ջուր խմելու: Իսկ ով երեք անգամ է խմում, նշանակում է` մի հաց կերավ և մի ջուր խմեց: Սրանից հետևում է, որ պետությունը ապահովում է սոցիալապես անապահով խավի վիճակը: Գուրգեն, մոտեցիր ցայտաղբյուրին` կեր ու խմիր, քանի դեռ մասնավոր վիշապը չի նստել էս ջրի ակունքին:

- Վարպետ, սկզբից դու հյուրասիրվիր:

- Ոչ, երիտասարդ, ջուրը փոքրինն է, խոսքը` մեծինը:

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ

Գուրգեն ԼՈՌԵՑԻ