ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՏԱԿ


 

Հայաստանի նկատմամբ թաքուստված տնտեսական արգելքներ կիրառելու փորձերը Ռուսաստանը միշտ պայմանավորել է կեղծ ու չհիմնավորված հայտարարություններով: Ժամանակ առաջ այնտեղ հայտարարեցին, թե իբր հայկական հանքային ջրերը վտանգավոր ազոտական միացություններ են պարունակում` այդպիսով մեծ վնաս հասցնելով հանքային ջրերի արտահանմանը: Հիմա էլ Ռուսաստանում արգելել են իշխան ձկի արտահանումը` պատճառաբանելով, թե իբր վտանգավոր ցուպիկներ են բացահայտվել: Ակնհայտ է, որ սա ևս հերթական անազնիվ քայլն է, որի նպատակն է վնաս հասցնել ձուկ արտադրողներին` ռուս ձկնասերներին զրկելով իշխան ձկից և հրամցնել սեփական ձկնատեսակները:

Ուշագրավն այն է, որ ռուսաստանյան փորձագետներն այդպես էլ չեն ուզում նշել, թե հատկապես ի՞նչ ցուպիկներ են հայտնաբերվել, դրանք ի՞նչ վնաս են հասցնում մարդու առողջությանը:

Հայաստանյան շատ քաղաքական գործիչներ այս քայլը մեկնաբանում են տնտեսական դաշտից դուրս, քաղաքական ենթատեքստի համածիրում: Ըստ նրանց, Ռուսաստանը ոչ միայն սեփական տնտեսության ամրապնդման հարցերն է լուծում, այլև նոր ճնշումների ենթարկում Հայաստանին: