Պասիվ ծխողները կորցնում են հիշողությունը


 

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ծխելն ազդում է հիշողության վրա: Ընդ որում` ոչ միայն ծխողների, այլ նրանց գլանակների ծուխը շնչողների (կՐՈՉՊՈ.ru):

Գիտափորձի մասնակիցներին հետազոտողները բաժանել են 3 խմբի` ծխողներ, պասիվ ծխողներ և նիկոտինի հետ առնչություն չունեցողներ: Նախապես ստուգվել է նրանց հիշողությունը: Առժամանակ անց պարզվել է, որ պասիվ ծխողները 20 %-ով ավելի մոռացկոտ են դարձել` չծխողների ու նրանց արտաշնչած ծխից հեռու մնացողների համեմատությամբ. իսկ ակտիվ ծխողների հիշողությունը նվազել է 30 %-ով:

Նիկոտինը և քաղցկեղային խեժերը բացասաբար են ազդում գլխուղեղի վրա: Արդյունքում նեղանում են ուղեղը սնուցող անոթները` նվազեցնելով արյան հոսքը հյուսվածքներին: Դա էլ հանգեցնում է հիշողության կորստի:

Այս հետազոտությանը նախորդած ուսումնասիրություններն էլ փաստել էին, որ ակամա պասիվ ծխող դարձող դեռահասները կարող են ունենալ նաև լսողության խանգարումներ: Իսկ այն ընտանիքներում, ուր ծխում է ծնողներից թեկուզ մեկը, այնտեղ մեծացող երեխաները խնդիրներ են ունենում ուսման առաջադիմության հետ: