Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ


 

Չնայած Գյումրիում ինտրիգներն արդեն համարվում են սպառված, և մարդիկ սպասում են նոյեմբերի 12-ին, երբ կլրանա արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամկետը, այնուհանդերձ այս օրերին բոլորի ուշադրությունը սևեռված է մի խնդրի:

Ըստ շրջանառվող լուրերի, Վարդան Ղուկասյանը որոշել է չսպասել նոյեմբերի 12-ին և հրաժարական տալ հոկտեմբերի 9-ին` երբ վերջին անգամ կղեկավարի Քաղաքի օրվան նվիրված հանդիսությունները: Ասում են, որ այս որոշումը կայացվել է իշխանությունների ճնշումների ներքո, սակայն չի բացառվում, որ այսպես Ղուկասյանը կամենում է նոր «դիվիդենտ ներ» շահել և հեռանալ որպես չպարտված քաղաքապետ:

Անշուշտ, կարևոր նշանակություն ունեն նաև կուտակված պարտքերը, որոնցից ամեն կերպ և պահ առաջ կամենում է ազատվել նախկին քաղաքապետը: Քաղաքապետարանը բազմաթիվ պարտքեր է կուտակել` չվճարելով նախադպրոցական հիմնարկների և մանկապարտեզների աշխատավարձերը. պարտք է նաև բազմաթիվ շինարարական կազմակեր պությունների: Հեռանալով` Վարդան Ղուկասյանը կազատվի պատասխանատվությունից: Չնայած նշենք, որ մեզանում չկա որևէ օրենք, որն ի զորու լինի պատասխանատվության կանչել նախկին իշխանավորներին` չմարած պարտքերի համար...