ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ «ԿԱՐԵԿՑԱՆՔԸ»


 

Ոչ ոք չէր կասկածում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքելու է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

Տասը տարի շարունակ այս տանդեմն է ձևավորել երկրի արտաքին քաղաքականությունը, ապահովել այն կոմպլեմենտարիզմը, որը շատերի համար արդեն ծաղրի առարկա էր դարձել, որովհետև Օսկանյանի առաջարկած արտաքին քաղաքական հայեցակարգի պատճառով Հայաստանը վերածվեց Ռուսաստանի յուրատեսակ կցորդի և դուրս մղվեց համաշխարհային գործընթացներից: Հենց դրանից էլ օգտվելով և համագործակցելով Թուրքիայի հետ, ադրբեջանական կողմը Հայաստանը դուրս մղեց բոլոր տարածաշրջանային ծրագրերից: Այժմ հասկանալի է, որ Քոչարյանը պիտի կանգնի իր գործընկերոջ կողքին` հայտարարելով, թե ԱԱԾ-ն ու դատախազությունը որևէ կապ չեն կարող ունենալ Ջոն Հանթսմանի հիմնադրամի հետ: Նախագահ Քոչարյանն իր կարեկցանքն է հայտնել մեր խորհրդարանին և պատրաստակամություն արտահայտել` աջակցելու Վարդան Օսկանյանին:

Իհարկե, անտրամաբանական կլիներ, եթե Քոչարյանը լռեր ու չարտահայտվեր: Սակայն հատկապես նրա հայտարարությունը հուշում է, որ սպասվում են նոր ու հետաքրքիր քաղաքական զարգացումներ: Անգամ չի բացառվում, որ կանգնելով Օսկանյանի պաշտպանության դիրքերում` Քոչարյանն «անսպասելիորեն» որոշում կայացնի առաջադրվելու որպես ՀՀ նախագահի թեկնածու: