Հրդեհավտանգ «Ալ-Քաիդան»


 

Եվրոպական անտառներում բռնկվող հրդեհները, պարզվում է` բոլորովին էլ բնական աղետներ չեն: Դրանց մասնակցում են միջազգային ահաբեկչական ցանցի գրոհայինները` հավաստիացրել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալ. Բորտնիկովը` հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապաշտպան մարմիննե րի ղեկավարների խորհրդակցությունում:

Նրա խոսքերով` «Ալ-Քաիդան» նոր մարտավարություն է որդեգրել` «հազար խայթոց», որը հնարավորություն է տալիս տնտեսական ու բարոյական զգալի վնաս հասցնել` առանց նախնական տեխնիկական զինվածության և ֆինանսական լրացուցիչ ծախսերի (տեղեկացրել է ԹպրՑՌ.Հց-ն): Ավելին, ծայրահեղորեն բարդ է այդ հրդեհների հրձիգներին որսալը:

Գրոհայինների նպատակամղված գործողությունների մասին վկայում են ծայրահեղականների կայքերում տեղադրած հրահանգները` «անտառային ջիհադ» կազմակերպելու վերաբերյալ:

Բորտնիկովն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ «Ալ-Քաիդան» ձգտում է մի շարք երկրներում թափանցել իշխանության մարմիններ:

- Առաջին պլանում ահաբեկչական ակտիվության տարածման սպառնալիքն է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: