ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԲԱՆՏԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ

    Ինչպես հայտնի դարձավ` Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի «անցողիկ» տեղերում արդեն ընդգրկվել են Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Սափեյան եղբայրները, Ռաֆիկ Մկրտչյանը, Հուսիկ Բաղդասարյանը... Արտառոց ոչինչ չկա, որ Կոնգրեսի ակտիվիստները տեղեր են զբաղեցրել ցուցակում:

  ՓՈՂԸ` ՔԻՉ, ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԾ

  ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում վերստին առաջադրելու է թեկնածությունը թիվ 16 ընտրատարածքում: Նա հերքել է տեղեկությունները, թե ինքը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է հայտնվել:

  ՕՐԱԿԱՐԳԸ ՓՈԽՎՈՒՄ Է

  ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը որոշել է հրաժարվել վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակներ հրապարակելուց` ի վերջո ընդունելով, որ դրանք կորցրել են իրենց ազդեցությունը և ավելի շատ հրապարակախոսական ժանրի մենախոսությունների են նմանվում: Ավելին, ինքնագովազդի, սեփական անձի ու կուսակցության գոյությունը հիշեցնելու միտում ունեին:

  ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՆՈՐ ՔԱՐՏԵԶ Է ԳԾՈՒՄ

  Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին մի չափազանց «հետաքրքիր» քարտեզ է պատրաստում: Նա հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող կոնֆլիկտի լուծման լավագույն տարբերակն այն է, որ այս երկու պետությունները մտնեն Ռուսաստանի կազմի մեջ` դաշնային շրջանի կարգավիճակով:

  «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻ» ԱՉՔԸ ԼՈՒՅՍ

  Կառավարությունն ուրախացրեց պետական ծառայողներին, մշակույթի գործիչներին, բոլոր նրանց, ում տրվելու է 132 հազար դրամ` որպես սոցիալական փաթեթի գին: Այդ գումարը կարելի է օգտագործել չորս ուղղությամբ:

  ԳՆԵՐՆ ԷԼԻ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ

  Հետտոնական օրերին Հայաստանում նոր գնաճ է արձանագրվել: Գների թանկացումները կազմում են 6 տոկոսից ավելի, ինչը վկայում է, որ մեր տնտեսության մեջ, այնուամենայնիվ, «ինչ-որ բան սխալ» է:

ՕՐԻՆԱԿԸ ՈԳԵՎՈՐԵԼ Է ԱԺ-ԻՆ

  ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Էթիկայի հանձնաժողովի փաստը, պարզվում է` շատ է ոգևորել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին:

ԱՆՎՐԵ՞Պ ՀԱՇՎԱՐԿ 

  ՊԵԿ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ երևանյան ռեստորաններից մեկում վերջերս կազմակերպ ված խնջույքի ժամանակ անկեղծացել են, թե այս տարվա իրենց հաշվարկն անվրեպ դուրս եկավ, և հարկայինի ամանորյա նվերների առնչությամբ մամուլը հրապարակումների հերթական շարք չսկսեց:

ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ Է 

  ԱԺ պատգամավոր Արմեն Պուրտոյանը, ով գործող խորհրդարանում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Էրեբունի համայնքից, ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ բավական անելանելի վիճակում է հայտնվել:

ՆՈՐԻՑ ԳՆԱՃ 

  Վառելիքի շուկայում այս տարվա առաջին թանկացումն է արձանագրվել: Նախօրեին Երևանի բոլոր բենզալցակայաններում բենզինի լիտրը թանկացել է ևս 10 դրամով, և այժմ դրա ամենաէժան տեսակը (որն, ըստ հավաստիացումների` չափազանց անորակ է ու դրանով իսկ վտանգավոր մեքենայի «առողջության» համար) վաճառվում է 450 դրամով:

ՆԻԿՈՅԱՆԸ ՉԻ ՆԵՐՈՒՄ

  Ինչպես պարզվում է` օրերս ԱԺ տեղեկատվության վարչության պետ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու պատճառն այն է եղել, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը...«խռովել է» նրանից:

  ՈՉ ՎԱՂԱԺԱՄ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

  Ֆրանսիացիներից շատերը լավ են հասկանում, որ Սահմանադրական խորհրդի որոշմամբ է պայմանավորված նաև երկրի ապագան, քանզի, դիմումատու պատգամավորների հաղթանակի դեպքում, Թուրքիան ցույց կտա իր գերիշխանությունը ծեր աշխարհամասի հնագույն պետություններից մեկի նկատմամբ, տարբեր ոլորտներում իր կամքը կթելադրի, առավել կամրապնդի իր դիրքերը Եվրոպայում:

  Հատուկենտ «կրակոցներ»

  - Ձեզ` լրատվամիջոցներին, ավելի շատ պետք են սուր զգացումներ առաջացնող խարդավանքներ: Ես մամուլում, ցավոք սրտի, վաղուց չեմ տեսնում հանրային կյանքին վերաբերող` քաղաքական լուրջ վերլուծություններ:

  Թիվ 1 շահագրգիռը ժողովուրդն է

  Նախկին արտգործնախարարը գտնում է, որ առաջիկա ընտրություններով ավարտվում է Հայաստանի ընտրական կանոնադրությունների պատմության կարևոր փուլը: Նրա գնահատականով` - Ազգային Ժողովի այդ ընտրությունները կլինեն ճահճային վերջին ընտրությունները Հայաստանում:

  Խորհրդարանականները մերկացել են

  Պատգամավորական անձեռմխելիության դեմ պայքարի այսպիսի «ինքնատիպ» եղանակ են ընտրել սլովակ խորհրդարանականները: Երկրի խորհրդարանի լիբերալ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության 17 անդամներ արտասովոր այս եղանակով խոսքից անցել են «գործի»:

  Ադրբեջանական զավթողականության հերթական նկրտումը

  Մեր անփառունակ հարևանները որոշել են փոխել իրենց երկրի «քաղցրահունչ» անվանումը: Հաշվի առնելով Իրանի հյուսիսում գտնվող մի հատվածի` ադրբեջանցիներով բնակեցված լինելը (Իրանական կամ Հարավային Ադրբեջան)` խորհրդարանականներին առաջարկել են ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն անվանափոխել Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն:

  Պուտի´ն, հեռացի´ր

  Առանց ավելորդաբանության` հակիրճ այս պահանջն էր հստակ ներկայացնում նախօրեին Կրեմլի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերից մեկի վերնամասում հայտնված հսկայական պաստառը: Իսկ վերջինիս վրա պատկերված վարչապետի և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդի նկարը` մերժումի խաչաձև ընդգծումով:

  «ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ»

  Հայ քաղաքական մտքի նոր արտահայտություններից մեկն էլ այն եղավ, որ վերջին օրերին հայտարարություններ հնչեցին` թե իբր երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը միավորվում են, որպեսզի «հակահարված» հասցնեն «Բարգավաճ Հայաստանին», նրան տանեն աներկբա կապիտուլյացիայի:

Ընդդիմադիրների երկխոսությունից

  - Թարսի պես բոլոր հայաշատ գերտերություններում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, համապետական ընտրություններ են տեղի ունենալու: Պարզ չէ՞, որ Հայաստանին կսիրաշահեն:

Թե չէ` աչքի լույսն էր

  Լսելով Էրդողանի հայտարարությունը, թե ինքը երբեք չի այցելելու Ֆրանսիա, քանի դեռ այդ երկրի նախագահը Սարկոզին է, Նիկոլան սթրեսը կանխարգելող հակադեպրե սանտներ է խմում, որպեսզի դիմանա այն կարոտախտին, որն առաջանալու է Էրդողանի «ռոժը» չտեսնելուց: :

Էրդողանին կապիտալ կվերանորոգեն

  Ֆրանսիան Էրդողանի պորտը տեղը դրեց, բայց մարմնի այլ մասեր դուրս ցցվեցին` լեզուն, ճանկերը և ճողվածքը: Ասում են` Ռեջեփի խեղված պատկերը կարգի բերելու գործում առաջին օգնությունը ցուցաբերելու է Իսրայելը` ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը:

Ինքնագնահատման զրո մակարդակ

  Ըստ պատմաբանների` հարյուրամյակներ շարունակ թուրքական դիվանագիտության ճկունությունը դրսևորվել է հետևյալ մարտավարությունում. անխնա շողոքորթել իրենից ուժեղներին և նույնքան անխնա ճնշել թույլերին: Վերջին տարիներին թուրք ղեկավարների ուղեղը մթագնել է. շողոքորթելու փոխարեն սպառնում է ուժեղներին` նմանվելով հայտնի մուլտֆիլմի կատվի ձագին, որն անընդհատ կրկնում է. «Я тигр»:

«Անբնականը» թուրքական սինդրոմ է

  Մի քանի շաբաթ առաջ թուրք պաշտոնյաներից մեկը հրապարակավ խիստ տարօրինակ կարծիք հայտնեց, թե իբր «ԱՄՆ-ը հայերին սիրում է անբնական սիրով»: Այս «կարկառուն» միտքը վերծանելը դժվար է:

ՀԱԿ-ին մնաց Ավստրիան

  ժողովրդի խոսք ու զրույցից - Ամենաուժեղ երկրները ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են, բայց ասում են, ԱՄՆ-ը ՀՀԿ-ի թիկունքին է կանգնած, Ռուսաստանը` ԲՀԿ-ի: Բա ՀԱԿ-ի թիկունքին ո՞վ է կանգնած:

  Ոստիկանությունը հավաստիացնում է` ոչ մի հանցանք անպատիժ չի մնալու

  Օրերս տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրություն դարձրեց համակարգը մեր պատկերաց րած ոստիկանի կերպարին անհարիր կադրերից մաքրելու անհրաժեշտությանը:

  Գողերը ... պահպանողներն էին

  Ոստիկանության պետական պահպանության և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյուն քում օրերս բացահայտվել է երեք տարի առաջ կատարված մի գողություն: Այս բացահայտումը առանձնահատուկ էր ոչ միայն վաղեմությամբ ու գողոնի մեծ արժեքով` տարել էին 17 միլիոն դրամի ապրանքներ:

Քրեական իրավիճակը հանրապետությունում

  Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված` մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքերից բացահայտվել է 38-ը, ավազակային հարձակման 3 դեպքերից` 2-ը, գողության 131 դեպքերից` 98-ը, կողոպուտի 3 դեպքերից` 2-ը:

Ատրճանակ և փամփուշտներ` բաճկոնից

  Փետրվարի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Սաֆարյան փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գևորգ Մովսեսյանին, որի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ և «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Խաբեություն` օվկիանոսից անդին

  Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ստացվել է Էջմիածին քաղաքի բնակիչ Արայիկ Գ.-ի դիմումն այն մասին, որ ինքը 2008 թ. մարտին ԱՄՆ-ում բնակվող Վահագն Ե.-ին, HSBC բանկի միջոցով, փոխանցել է 300.000 ԱՄՆ դոլար, որպեսզի վերջինս իրեն թանկարժեք ավտոմեքենաներ ուղարկի, սակայն նա իր վստահությունը չարաշահելով` մեքենաներ չի ուղարկել և խաբեությամբ տիրացել է ողջ գումարին:

Համակարգչագողերը

  Օրերս ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հայանիստ գյուղի գյուղապետարանից գողացել են «Պենտիում-4» տիպի 2 համակարգիչ, ֆաքսի ապարատ և պատճենահանման ու տպիչ սարքեր:

  Օլիմպիադայից հեռու

    Մեծ Բրիտանիայի չափահաս քաղաքացիների յուրաքանչյուր 10-րդը երկրից հեռանալու է` ամառային Օլիմպիադա-2012-ի օրերին: Այս եզրահանգումը կատարվել է ավելի քան 2000 բրիտանացիների շրջանում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում:

ՄԵՐ ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄ ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

  ծննդյան 75-ամյակի առթիվ Գուժ Մանուկյանի մասին առաջին հրապարակումները մեր թերթում են հրապարակվել: 1960-70-ականներին նա հանդիսացել է մեր ընթերցողների ամենասիրելի երիտասարդ դերասանը, ում հետ բազմաթիվ հարցազրույցներ են տպագրվել:

  ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ` Ի ՀԱՇԻՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ

  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կամո Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ մարտի վերջերից կսկսվեն բեմի հիմնանո րոգման աշխատանքները, քանի որ 1960-ականներից ի վեր երկրի գլխավոր թատրոնի բեմը չի նորոգվել, չեն տեղադրվել ժամանակակից տեխնիկական միջոցներ:

  ԱՄՆ-ը լքողների թիվն աճում է

  ԱՄՆ-ում բնակություն հաստատելը մեծագույն գայթակղություն է երիտասարդների համար, սակայն, պարզվում է` այս երկրի բնակչության 40 %-ը` հատկապես 18-24 տարեկան երիտասարդները, ձգտում են օր առաջ լքել իրենց` թվում է թե ծաղկող հայրենիքը և աշխատանք որոնել արտասահմանում:

  84 %-ը դժգոհ է

  Պարզվում է` միայն Հայաստանում չէ, որ դժգոհում կամ լրջորեն չեն վերաբերվում օրենսդիրներին: «Վաշինգտոն Պոստ» թերթի և ABC News հեռուստաընկերության կատարած հարցումները փաստել են, որ ամերիկացիների ավելի քան 80 տոկոսը հավանություն չի տալիս երկրի կոնգրեսի աշխատանքներին:

  Սառցագողերը

  Չիլլիում ավազակները փորձել են հափշտակել հազարամյակների պատմություն ունեցող և մշակութային արժեք հանդիսացող 5 տոննա սառույց «Խորխե Մոնտ» սառցարանից: Երկրի ծայր հարավի շրջաններից մեկի դատախազ Խոսե Մորիսի խոսքերով` վարորդը և նրա հանցակիցները պատասխանատվության կենթարկվեն մարդկության մշակութային արժեքների նկատմամբ գործած ոտնձգության համար:

  Որքան էլ տարօրինակ թվա

  Այո, ամերիկյան որոշ օրենքներ պարզապես զարմանք են հարուցում: Մանավանդ` դրանք սահմանում են, թե ինչն է արգելվում կանանց:

  Նախընտրելին թխահերներն են

  Հետազոտողներն հիմա արդեն ժամանակավրեպ են համարում 80-ականներից ի վեր տարածված այն կարծիքը, թե տղամարդկանց ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք: Վերջին ուսումնասիրությունները հակառակն են փաստել. նախընտրելին մուգ մազերով տիկնայք են:

  Նշանավորների առեղծվածային մահերը

  Մեծ ճանաչում վայելող մարդկանց հատկապես առեղծվածային մահը մեծ ցնցում է առաջացնում: Տասնյակ տարիներ են անցել, իսկ հանելուկային հանգամանքները շարունակում են մնալ չբացահայտված:

  Օբամայի ավտոմեքենան` աճուրդում

  1 միլիոն դոլարով վաճառվող` 2005 թ. արտադրության Chrysler 300G ավտոմեքենան 6 տարի առաջ Բարաք Օբաման գնել է 85 հազար դոլարով:

  Վայրագություն` ընդդեմ ուսման

  Բանգլադեշցի մի բանվոր խեղդել է կնոջը, ով առանց ամուսնու գիտության` որոշել էր համալսարան ընդունվել: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ձերբակալվել է 30-ամյա Ռաֆիկուլ Իսլամը. նա կտրել էր 21-ամյա կնոջ աջ ձեռքի բոլոր մատները:

  Դելֆինների զանգվածային ինքնասպանություն

  Պարզվում է` միայն մարդիկ չէ, որ անզորությունից կամ այլ պատճառով ինքնակամ հրաժարվում են երկրային կյանքից: Մարդկանց ինքնասպանությունն անընդունելի է Տիրոջ համար: