Սառցագողերը


 

Չիլլիում ավազակները փորձել են հափշտակել հազարամյակների պատմություն ունեցող և մշակութային արժեք հանդիսացող 5 տոննա սառույց «Խորխե Մոնտ» սառցարանից:

Երկրի ծայր հարավի շրջաններից մեկի դատախազ Խոսե Մորիսի խոսքերով` վարորդը և նրա հանցակիցները պատասխանատվության կենթարկվեն մարդկության մշակութային արժեքների նկատմամբ գործած ոտնձգության համար: Հանցագործները մտադրվել էին գողոնն օգտագործել ռեստորաններում` կոկտեյլ մատուցելու համար:

«Խորխե Մոնտը» գտնվում է Բերնարդո Օ&undefined;Հիգգինսի անվան արգելոցում` Չիլիի ծայրամասերից մեկում:

Արգելված սառույցը պլանավորված էր հասցնել մայրաքաղաք Սանտյագո, որը 2,5 հազար կմ հեռու է արգելոցից:

«Բռնագրավված» սառույցը կհալեցվի և կօգտագործվի հարևան Կոչրան քաղաքի հողատարածքների ոռոգման նպատակով, որտեղ արդեն մի քանի շաբաթ երաշտ է: Հարավային կիսագնդում թեժ ամառ է:

Հարևանությամբ գտնվող արգենտինական Պարագոնիայում գտնվող «Պերիտո-Մորենո» սառցարանի այցելուներին վիսկի են հյուրասիրում հազարամյա սառույցի կտորներով: Մոտակայքում է նաև Արգենտինայի զբոսաշրջության մայրաքաղաք Կալաֆայեն, որտեղ դեռ 2010-ին բացված ճաշարանի պատերը, առաստաղը և անգամ կոկտեյլի բաժակները դարավոր սառույցից են: