Խորհրդարանականները մերկացել են


 

Պատգամավորական անձեռմխելիության դեմ պայքարի այսպիսի «ինքնատիպ» եղանակ են ընտրել սլովակ խորհրդարանականները:

Երկրի խորհրդարանի լիբերալ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության 17 անդամներ արտասովոր այս եղանակով խոսքից անցել են «գործի»: Նրանք մորեմերկ լուսանկարվել են` մարմնի ամոթամասերը թաքցնելով: «Թո´ղ խորհրդարանականները հրաժարվեն իրենց իմունիտետից» գրությամբ պաստառով (հաղորդում է newsnu.coΗ էլ. կայքը):

Աղմկահարույց այս հրապարակումը հակասական տրամադրությունների տեղիք է տվել: Ոմանք կուսակցականների «ինքնամերկացումը» որակել են որպես ինքնատիպ ու հետաքրքիր արարք, ոմանք էլ` նախընտրական շրջանում ուշադրություն գրավելու եղանակ: Սակայն, հազիվ թե կարելի է «Ազատություն և համերաշխություն» կուսակցությանը մեղադրել սպեկուլյացիայի մեջ: Հատկապես վերջին տարիներին այն խիստ հետևողական գործունեություն է վարել` հանդես գալով քաղգործիչների և պաշտոնյաների արտոնություն ների կրճատման օգտին: Սակայն մինչ օրս քայլերը որևէ արդյունք չեն տվել: 2012-ին կուսակցության կողմից բարձրացվել է պատգամավորների անձեռնմխելիության սահմանափակ ման հարցը, որն օրենքի ուժ չստացավ` ոչ բավարար քվեների պատճառով:

Քարոզչությանն այսպիսի ուղղվածություն հաղորդելու` մերկանալու գաղափարը Էկոնոմիկայի նախարար Յուրի Միշկովինն է: Փաստորեն լուսանկարվել են ակցիայի բոլոր մասնակիցները` բացի Ստանիսլավ Ֆորտից, ով գործուղման մեջ էր և նրանց կողքին մերկանալ չէր կարող` հարգելի պատճառներով:

Բարձրացված հարցը վերջին անգամ քննարկվել է օրեր առաջ: Ներկայումս սլովակ խորհրդարանականները պաշտպանված են քրեական հետապնդումից: Տարբեր լրատվամիջոցների հաղորդած տվյալներով` ոմանք հաջողությամբ օգտվում են դրանից` խուսափելով պատասխանատվությունից: