Օբամայի ավտոմեքենան` աճուրդում


 

1 միլիոն դոլարով վաճառվող` 2005 թ. արտադրության Chrysler 300G ավտոմեքենան 6 տարի առաջ Բարաք Օբաման գնել է 85 հազար դոլարով: Չնայած այն նոր չէ, սակայն դրա տեխնիկական բնութագիրն այսօր էլ մրցունակ է. 5,7 լիտրանոց շարժիչ, կաշեպատ սրահ, լիովին ինքնակառավորվող, աուդիոհամակարգ, օդակարգավորիչ, մշակված փայտով ղեկ...Կատարած վազքն` ընդամենը 33 հազար կմ:

2007-ին Օբաման որոշել էր փոխել իր մեքենան և ձեռք էր բերել Ford EscΖΘe: Ու այդ ժամանակից Chrysler-ը դրվել է վաճառքի (100 հազար դոլար արժեքով)` այդպես էլ նոր տեր չգտնելով: Մասնագետները գտնում են, որ հիմա ճիշտ ժամանակն է, և այն աճուրդում կվաճառվի նվազագույնը 1 միլիոնով: Նրանք իրենց այդ համոզմունքը հիմնավորում են այն փաստով, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Peugeot-ը` արտադրված 1977 թ., վաճառվել է 2,5 միլիոն դոլարով: