Քրեական իրավիճակը հանրապետությունում


 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված` մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքերից բացահայտվել է 38-ը, ավազակային հարձակման 3 դեպքերից` 2-ը, գողության 131 դեպքերից` 98-ը, կողոպուտի 3 դեպքերից` 2-ը: Իսկ խուլիգանության` 7, յուրացման կամ վատնման 2 և խարդախության 27 դեպքերն էլ բացահայտվել են:

Անցած 7 օրում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է` ավազակային հարձակման` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 8, գողության` 12, խարդախության` 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք:

Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 62-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: