ՓՈՂԸ` ՔԻՉ, ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԾ


 

ԲՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Տիգրան Ստեփանյանը մայիսի 6-ին կայանալիք ընտրություններում վերստին առաջադրելու է թեկնածությունը թիվ 16 ընտրատարածքում: Նա հերքել է տեղեկությունները, թե ինքը վերջին շրջանում լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է հայտնվել:

Այսուհանդերձ, մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Տ. Ստեփանյանն ընտրությունների ժամանակ ծախսվելիք գումարների խնդիր իսկապես ունի ու գոնե նախորդ անգամվա նման մեծ ֆինանսներ այս անգամ չի կարողանալու ներդնել:

Ի դեպ, ԲՀԿ-ական պատգամավորի հետ մրցապայքարի դուրս գալու մասին արդեն իսկ հայտարարել է նաև նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, ով Մասիսի տարածաշր ջանի ՀՀԿ կառույցի ղեկավարն է ու, ինչպես ինքն է հավաստիացնում` ամենայն վճռականությամբ է մրցապայքարին պատրաստվում: