«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻ» ԱՉՔԸ ԼՈՒՅՍ


 

Կառավարությունն ուրախացրեց պետական ծառայողներին, մշակույթի գործիչներին, բոլոր նրանց, ում տրվելու է 132 հազար դրամ` որպես սոցիալական փաթեթի գին: Այդ գումարը կարելի է օգտագործել չորս ուղղությամբ: Սակայն օրերս պարզ դարձավ, որ 132 հազար դրամից 52 հազարը առողջապահական պարտադիր ապահովագրումն է: Այսինքն, առանց քո կամքը հարցնելու` այդ գումարը տրվելու է որպես ապահովագրության գին:

Ուշագրավն այստեղ այն է, որ որպես ապահովագրող` հանդես է գալիս «Ռոսգոսստրախը». կառույց, որի սեփականատերերի մեջ հիշատակվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը... Թե ով է որոշել, որ պարտադիր ապահովագրությունն անպայման պիտի իրականացնի այս ընկերությունը` հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ հերթական անգամ լավ գործը սկսեց մթագնել: Մանավանդ որ` եկամուտներ ստացողների մեջ է նաև Երևանի նախկին քաղաքապետը` մի շարք բանկերի, ապահովագրական ընկերությունների համասեփականատերն ու Երևանում կառուցված ամենաթանկարժեք ռեստորաններից մեկի տերը: