Որքան էլ տարօրինակ թվա


 

Այո, ամերիկյան որոշ օրենքներ պարզապես զարմանք են հարուցում: Մանավանդ` դրանք սահմանում են, թե ինչն է արգելվում կանանց:

Դիցուք, Օհայո նահանգում արգելվում է լաքապատ կոշիկ կրել: Պատճառն այն է, որ ներքնազգեստը կարող է արտացոլվել կոշիկի փայլուն մակերեսին...

Անցյալ դարի 80-ականներից կիրառվում է նմանատիպ մեկ այլ օրենք ևս. Ալաբամայի Մոբլի քաղաքի կանայք իրավունք չունեն բարակ կրունկներով կոշիկ հագնել: Այդ քաղաքի բնակչուհիներից մեկը մի անգամ այդպիսի կրունկով ընկել է ջրաթափի ցանցը և վնասելով ոտքը` դատարան է դիմել ու տեղական իշխանություններից դրամական փոխհատուցում ստացել: Նորաձևության հետնորդներից տեղական բյուջեն պաշտպանելու նպատակով էլ հենց ընդունվել է այդ օրենքը:

Շատ օրենքներ կանանց պարտավորեցնում են` որոշակի քայլերի համար նախապես ստանալ ամուսնու համաձայնությունը: Օրինակ, ատամ գցելու համար Վերմոնտում կինը պետք է ունենա կողակցի գրավոր թույլտվությունը: Միչիգանում` մազերի կտրելը և Կենտուկիում` գլխարկի ձևն ընտրելը նույնպես առանց ամուսնու համաձայնության արգելվում են: իսկ Օքսֆորդում (Օհայո) չի կարելի զգեստը հանել` տղամարդու դիմանկարի առջև:

Ալաբամայի կանանց, ինչ խոսք, զայրացնում է իրենց ծեծելու թույլտվությունը: Ընդ որում, օրենքը մանրամասնում է, որ սիրող ամուսինն իր տիկնոջը կարող է «դաստիարակել» միայն այնպիսի փայտով, որն իր ձեռքի բթամատից հաստ չէ: Ձեռքով ծեծելը ևս նորմավորված է. ամիսը մեկ անգամից ոչ ավելի (Արկանզասի նահանգ):

Ինտերնետից օգտվողներից մեկն արտասովոր մի այլ արգելք է հիշատակել. Կալիֆոռնիայում կանայք չեն կարող տնային հագուստով մեքենա վարել: (շվdex):