ՕՐԻՆԱԿԸ ՈԳԵՎՈՐԵԼ Է ԱԺ-ԻՆ


 

ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Էթիկայի հանձնաժողովի փաստը, պարզվում է` շատ է ոգևորել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Դրա նախագահ Դավիթ Հարությունյանն էլ առաջարկում է նմանատիպ հանձնաժողով ստեղծել նաև օրենսդիր մարմնում` ստուգելու համար պատգամավորների ունեցվածքը, նրանց եկամուտները...

Առաջարկությունն, իհարկե, ոգևորող է, մանավանդ որ շատ պատգամավորներ խախտում են օրենքներն ու զբաղվում գործարարությամբ, իսկ ոմանք էլ քվեարկությունների չեն գալիս` պատճառաբանելով իրենց դասախոսական գործունեությունը...

Եթե Դավիթ Հարությունյանի առաջարկությունն իրականություն դառնա, ապա հայրենի խորհրդարանում մեկ տասնյակից էլ պակաս պատգամավոր կմնա... Ու մենք կունենանք աշխարհում միակ սոցիալապես անապահով խորհրդարանը, որի պատգամավորներին գուցե հետագայում սոցիալական նպաստներ էլ տան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց աշխատավարձերը չեն բավարարում նվազագույն ծախսերի համար...