ԱՄՆ-ը լքողների թիվն աճում է


 

ԱՄՆ-ում բնակություն հաստատելը մեծագույն գայթակղություն է երիտասարդների համար, սակայն, պարզվում է` այս երկրի բնակչության 40 %-ը` հատկապես 18-24 տարեկան երիտասարդները, ձգտում են օր առաջ լքել իրենց` թվում է թե ծաղկող հայրենիքը և աշխատանք որոնել արտասահմանում:

«Գելլափ» ընկերության հարցումների համաձայն` երկիրը լքող քաղաքացիների թիվը ժամ առ ժամ աճում է: Որոշ տեսաբաններ համոզված են, որ գործընթացն ավելի լայն թափ առավ հատկապես Բարաք Օբամայի ղեկավարության օրոք: Եթե ժամանակին ԱՄՆ-ում աշխատանք էին որոնում լավագույն մասնագետները, իրենց գործի հմուտ գիտակները, ապա այսօր երիտասարդ գիտնականները փորձում են աշխատանքի անցնել արտասահմանյան լաբորատորիաներում: Այս երկրի քաղաքացիները ավելի լայն հնարավորություններ ու հեռանկարներ են տեսնում հատկապես Չինաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում և այլ պետություններում, իսկ ԱՄՆ-ի արտաքին գրավչությունն ու ձգողականությունը մարում է: Շուրջ 6,5 մլն ամերիկացիներ ապրում և աշխատում են արտերկրում և, հավանաբար, չեն վերադառնա: Հետազոտությունները փաստում են, որ 25-34 տարեկան բնակչության 5 %-ը պատրաստվում է տեղափոխվել: Սա նախադեպը չունեցող երևույթ է ԱՄՆ-ի պատմության մեջ: Սեփական երկրում իրենց ապագան կառուցելու հույսը կորցրած երիիտասարդ ներն ամեն կերպ փորձում են դուրս պրծնել տիրող համընդհանուր ընկճախտից և լարվածությունից: Նույնիսկ վաճառքի են հանվել հատուկ ձեռնարկներ` ինչպես կազմակերպել կյանքն օտար երկրում: