Ադրբեջանական զավթողականության հերթական նկրտումը


 

Մեր անփառունակ հարևանները որոշել են փոխել իրենց երկրի «քաղցրահունչ» անվանումը: Հաշվի առնելով Իրանի հյուսիսում գտնվող մի հատվածի` ադրբեջանցիներով բնակեցված լինելը (Իրանական կամ Հարավային Ադրբեջան)` խորհրդարանականներին առաջարկել են ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն անվանափոխել Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն: Առաջարկի հեղինակ ընդդիմադիր պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանցիները համախմբված չեն: Հետո էլ ավելացրել է, որ անհրաժեշտ է քաղաքական գնահատական տալ Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերին:

Մեր հարևանները փորձելու են միավորվել Հարավային և Հյուսիսային Կորեայի օրինակով: Ընդդիմադիր պատգամավորի առաջարկին հավանություն է տվել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: