ՕՐԱԿԱՐԳԸ ՓՈԽՎՈՒՄ Է


 

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը որոշել է հրաժարվել վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակներ հրապարակելուց` ի վերջո ընդունելով, որ դրանք կորցրել են իրենց ազդեցությունը և ավելի շատ հրապարակախոսական ժանրի մենախոսությունների են նմանվում: Ավելին, ինքնագովազդի, սեփական անձի ու կուսակցության գոյությունը հիշեցնելու միտում ունեին: Հենց դա էլ փաստեցին այս քաղուժի ղեկավարները` ամփոփելով և գնահատելով ՀՌԱԿ ղեկավարի նամականին: Նրանք եզրակացրել են, թե նախքան ԱԺ ընտրությունների քարոզարշավն իրենց հաջողվեց բաց նամակների շնորհիվ ինչ-որ կերպ մոռացության մշուշից հանել իրենց կուսակցության անունը:

Ոգևորված շանտաժի գործելաոճով, ռամկավարները հայացքներն արդեն մայիսի 6-ի վրա են կենտրոնացրել ու մի քանի շաբաթ հետո ակտիվորեն ներքաշվելու են ընտրական մրցապայքարի մեջ: Թերևս նամակագրությամբ տարվելու պատճառով դեռևս ճշտված չէ, թե ինչ ձևաչափով է խորհրդարանի ընտրություններին մասնակցելու վերջին շրջանում կիսաընդդիմադիր կեցվածք որդեգրած ՀՌԱԿ-ը: