Նախընտրելին թխահերներն են


 

Հետազոտողներն հիմա արդեն ժամանակավրեպ են համարում 80-ականներից ի վեր տարածված այն կարծիքը, թե տղամարդկանց ավելի շատ դուր են գալիս շիկահեր կանայք: Վերջին ուսումնասիրությունները հակառակն են փաստել. նախընտրելին մուգ մազերով տիկնայք են:

- Իրար հետ անվերջ մրցակցող թխավարսներին ու շիկամազներին փորձել է հաշտեցնել Twitter bruΗettko կայքը` գրելով.

- Խարտյաշները ոչ թե հիմար, այլ` գրավիչ են, թխահերները ոչ թե նենգամիտ են, այլ` ուժեղ, շիկակարմիրները տարօրինակ չեն, այլ` արտասովոր:

Իսկապես, հաճախ ամենանշանավոր, ճանաչված կանայք մուգ վարսեր են ունենում: Օրինակ` Քեյթ Միդլթոնը, Կիմ Քարդաշյանը, Անջելիկա Ջոլին... Ոչ միայն մազերը, այլև թխահերների աչքերը հիմնականում շատ ավելի արտահայտիչ են` շնորհիվ խիտ և մուգ թարթիչների: Ի դեպ` բնականից շեկ կանայք հենց այդ նպատաով էլ սև կամ շագանակագույն ներկով մգացնում են իրենց արտևանունքները:

Ի դեպ, 2012-ին նորաձև են համարվում խոպոպները, ինչպես նաև` ճակատին խիտ մազափունջը: