«Հա­մա­մաս­նա­կան կամ մե­ծա­մաս­նա­կան հա­մա­կար­գերն ինք­նին լա­վը կամ վա­տը չեն»

  Մեծամասնական-համամասնական ընտրակարգերի վերաբերյալ խորհրդարանում կայացած լսումներն ընթացիկ շաբաթում հասարակության ու քաղաքական վերնախավի քննարկման թերևս գլխավոր թեման դարձան: Այդ մասին է նաև զրույցը` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ:

  ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ

  Փաստերը հուշում են, որ ընտրություններից առաջ մենք ունենք հզորացող իշխանություն և կազմաքանդված, դեգերումների մեջ հայտնված ընդդիմություն: Իսկ սա նշանակում է, որ նախընտրական ինտրիգը կարող է զարգանալ ոչ թե իշխանության ու ընդդիմության, այլ` իշխանության և իշխանության միջև, ինչն էլ չափազանց անհետաքրքիր կդարձնի ընտրությունները... Հայաստանն ընտրությունների է պատրաստվում:

  Մեկ է` այդ երեսն անմաքուր է

  Արդեն մեկ ամիս է... բազմաբուժարանները շաքարային դիաբետով հիվանդներին չեն տրամադրում նրանց հասանելիք դեղամիջոցները. մասնավորաբար դիաբետոնը... պատճառաբանելով, թե հանրապետություն չի ներկրվել անհրաժեշտ խմբաքանակը: Սակայն, ի զարմանս շատ հիվանդների, դեղատներում դիաբետոնի պակաս չկա:

  ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

  ՕԵԿ-ից հեռացված պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, պարզվում է, հայտնվել է երկու քարի արանքում: Նա սկզբում հույս ուներ, որ ԲՀԿ-ն իրեն գրկաբաց կընդունի, իսկ հետո էլ մղվեց դեպի Դաշնակցությունը` ակնկալելով անդամակցություն այդ ուժին:

  ԳԵՆԵՐԱԼԻՆՆԵՐԵ՞Լ ԵՆ

  Տասնյակ-հարյուրավորների նման ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ է որոշել մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին: Նրա ծրագրերը, սակայն, ստվերվել են` հայրենի Արշալույս գյուղում կիրակի օրը տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում իր կողմից հովանավորված թեկնածուի պարտությունից հետո:

  Հա՞ որ

  Օրերս մի հրապարակային վայրում ունեցած իր ելույթով բոլորին զարմացրեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան» հրատարակչության նախկին տնօրեն և ՀԽՍՀ գլխավոր գրաքննիչ Հրանտ Ղազարյանը: Նա իր զայրույթն արտահայտեց առ այն, որ մեզանում մեծարվում է Մեսրոպ Մաշտոցը, ով, այդ մարդու պատկերացմամբ, ոչինչ չի արել մեզ համար:

  Մոր սիրեկանը աղջնակին ստիպել է զբաղվել մուրացկանությամբ

  15-ամյա Սվետլանա Գ.-ն փետրվարի 14-ին հրավիրվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ հատուկ մանկավարժի ներկայությամբ պատմել, որ 2011 թ. մայիսին մոր սիրեկանը` 60-ամյա Էդիկ Թ.-ն, իրեն պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ:

  Ոչ թե առևանգել էին, այլ խոպան էր գնացել

  38-ամյա մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է հնչեցրել, որ Դավիթաշեն թաղամասում գտնվող բնակարանից դուրս գալուց հետո անհայտ անձն առևանգել է ամուսնուն` 41-ամյա Աշոտ Խ.-ին:

  Սիրիայում լարվածությունը չի թուլանում

  Ըստ Սիրիայից ստացված վերջին տեղեկությունների` դրությունը այնտեղ մնում է լարված: Հոմս քաղաքում պայթեցվել է գազամուղը:

«Պապից ավելի կաթոլիկ»

  Գորբաչովը երևի թե վաղուց հասցրել է մոռանալ, որ իր իշխանության օրոք` դիցուք Հայաստանում, բազում հանրահավաքներ էին տեղի ունենում, որոնք անցնում էին խաղաղ, և նույնիսկ ծեծկռտուքի մեկ դեպք անգամ չէր արձանագրվում: Իսկ ի՞նչ արեց ինքը` սովետական պրեզիդենտը:

  Իլհամը «փչացած պատեֆոն» է հիշեցնում

  Առավել հետաքրքիրն այն է, որ Իլհամը որոշել է ռեկորդներ սահմանել` նաև ՆԱՏՕ-ին «օճառվելու» հարցում: Մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի ներգրավվածութ յանն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը` Իլհամը խոստացել է նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հյուսիսատլանտյան դաշինքին:

  Լրագրողների մերօրյա բաժակաճառը

  - Ուրեմն խմենք, որ ԲՀԿ պատգամավորների անձնական կարծիքները և այդ կուսակցության պաշտոնական տեսակետները իրար համընկնեն: Թե չէ` մեր գլխում ամեն ինչ «խառնվում» է:

  Տիգրան Կարապետիչի տխուր երկմտանքը

  Ընտրապայքարի մտնել առանց իմ «սուրբ» եթերի՞, Նշանակում է ճախրել` առանց հզոր թևերի, Թքեմ մանդատի վրա՞... բայց   կյանքս կմնա թերի: :

  Շահախնդիր նպատակներով պատգամավոր դառնալ ցանկացող օլիգարխի խոստովանությունը

  Բենդերի ոճով - Ես սկսել եմ բանաստեղծություններ գրել: Օրինակ երեկ գիշեր գրեցի հետևյալ քառատողը. Եվ կյանքի ամեն Մի կումի համար Ես շատ անգամ եմ Քեզ խաբել, հիմա´ր:

  Որոշ պնակալեզների հավատարմության «երդումը»` ՀՀ նախագահին Շեքսպիրի ոճով

  40 հազար ՀՀԿ-«ական» երբեք չեն կարող Իրենց գորովի ամբողջ քանակով իմ «սերը կազմել»: :

  Հակասում է ընտրական օրենսգրքին

  ԿԸՀ-ից հայտնում են, որ անդրշիրիմյան աշխարհից` տասնյակ հազարավոր հանգուցյալների ստորագրությամբ` ստացվել է հետևյալ կարճ, բայց հուզիչ դիմում-խնդրանքը` մեծ բանաստեղծի խոսքերով` «Մեզ բացակա չդնեք»: ԿԸՀ-ն պատասխանել է, որ միջազգային դիտորդները կոշտ, անզգա մարդիկ են և դա կհամարեն ընտրակեղծիք:

  Դիտարկում

  Գյումրիի քաղաքապետը, գնելով Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տունը, իր տեղը կապահովի իշխանության «վերնատանը»: :

  ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ

  Զարմանալի հետևողականությամբ, մեր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ հետևում են մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակին` հիմա էլ հայտարարելով, որ նրա վիրահատությունը բարեհաջող է անցել: Նման մեղադրանքով դատապարտվածի հանդեպ պիտի որ որևէ հետաքրքրություն չլիներ` չհիշեցնելու համար, որ գոյություն է ունեցել նման մեկը:

  ԿԱՐԱՊԵՏԻՉՆ ԷԼԻ ԴՌՆԵԴՈՒՌ Է ԸՆԿԵԼ

  Վերջին օրերին նորից ակտիվացել է «ժողովրդական տրիբուն» Տիգրան Կարապետյանը, ով ցանկանում է պատգամավոր դառնալ: Նա երևի հասկացել է, որ իր գլխավորած Ժողովրդական կուսակցությունն ընդամենը անուն է` առանց անդամների:

  ՀԻՄԱ ԷԼ ՈՐԴԻՆ

  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծամասնական ցուցակը, պարզվում է, չի կարող «լեգիտիմ» համարվել առանց Սողոմոնյան ազգանվան: Ընթացիկ գումարման խորհրդարան եկավ մի Սողոմոնյան, ով ժամանակին եղել էր «հնչակյան», հետո կուսակցափոխ եղավ և անցավ Ծառուկյանի կուսակցության շարքերը:

  ՎԱՐԴԱՆԻԿՆ ԷԼԻ ԱՌԱՋԻՆՆ Է

  Գյումրիում անցկացված ոչ պաշտոնական սոցհարցումների արդյունքում, որոնց գլխավոր հարցն այն էր, թե ում ձայն կտային քաղաքապետի ընտրություններում, եթե հենց վաղն առիթ լիներ քվեարկության` գյումրեցիներից շատերն առաջնությունը տվել են գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Երկրորդ տեղում էլ հայտնվել է «Շիրակ-կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը:

  ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ, ԻՍԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...

  Մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնք բավական ինքնատիպ են: Այստեղ հավաքված բնապահպաններն ամեն կերպ խոչընդոտում են դեպի Եզնիկ Կողբացի փողոց ընթացող բեռնատարներին, ովքեր կամենում են այստեղ տեղափոխել Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների կմախքները:

  ՔԱՆԻ ԿԱՐ` ԱՊՊԱ, ՀԻՄԱ ԷԼ` ԱՌՊԱ

  Այնպես ստացվեց, որ մեր երկրում նախ տրանսպորտային միջոցներն ապահովագրվեցին: Իսկ մարդկանց առողջության ապահովագրման, ավելի կոնկրետ` բուժման ծախսերի փոխհատուցման խնդրի լուծման ուղղությամբ նոր-նոր են սկսում մտածել:

  ՍՑԵՆԱՐԻՍՏԻՆ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆ

  Երկու օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած «Հովիվը» ֆիլմի առաջնախաղից առաջ բազմաթիվ ասուլիսներ ու հաղորդումներ եղան: Հանրությանը ներկայացան ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, բեմադրիչը և գլխավոր դերակատար Արթուր Կարապետյանը:

  Եվրոպացիները մրսում են, ամերիկացիները` լալիս ու փռշտում

  Մինչ եվրոպական երկրներում սառնամանիքը շարունակում է մոլեգնել, եղանակային անսովոր ու տհաճ անակնկալներն անհանգստացնում են նաև ամերիկացիներին: ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում այս տարվա ձմեռային շրջանը լավագույնս կարելի է բնորոշել այսպես` «ձմեռվա բացակայություն»:

  «Հովիվը» բարձրացավ էկրան ... Եվ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԾՆԵՑ

  Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը վաղուց դուրս է եկել ազգային ընկալումների և արժևորումների սահմաններից և մուտք գործել համաշխարհային գրականություն` դառնալով միջնադարում ստեղծված այն հանճարեղ ստեղծագործությունը, որն իբրև գրական հուշարձան իր նմանը չունի համաշխարհային գրականության մեջ:

  Չհրաժարվենք, բայց ա´ղբը մաքրենք

  Հասարակության մեջ արդեն մեծ անհանգստություն է ձևավորվել սերիալների տևողության և բովանդակության առթիվ, հանրային նախաձեռնությամբ ստորագրահավաքներ են կազմակերպվում, իսկ հեռուստաընկերություններից մեկն էլ կազմակերպում է բանավեճ-քննարկում…ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ Չհրաժարվենք, բայց ա´ղբը մաքրենք Հասարակության մեջ արդեն մեծ անհանգստություն է ձևավորվել սերիալների տևողության և բովանդակության առթիվ, հանրային նախաձեռնությամբ ստորագրահավաքներ են կազմակերպվում, իսկ հեռուստաընկերություններից մեկն էլ կազմակերպում է բանավեճ-քննարկում… - Սերիալները ներխուժել են մեր կյանք,-հայտարարեց հոգեբանական գիտությունների դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը` այս «ներխուժման» հետ կապելով կանանց քաղաքական պասիվությունը:

  Ժամանակը թեքվել է հայերիս կողմը

  Զարմանալի ազգ ենք. քարե դարում քարկոծեցին մեզ, իսկ մենք քարից կառուցեցինք: Կառուցածը քարկոծեցին, քարկոծելու փոխարեն շարունակեցինք կառուցել ու վերակառուցել:

  Սա էլ մենք ենք

  Խմբված մարդկանց միացա այն պահին, երբ զրույցը հատել էր «Դեհ, հայ ենք, չէ՞»-ի հանգրվանը: - Դավաճանել ու դավաճաններ ենք ունեցել,- հետևում է խոսակցությունը:

  Ադրբեջանական բանակի ողբալիվիճակը

  Թե´ Ադրբեջանում և թե´ տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» ու «վերլուծաբան» կոչեցյալների` հոդված-հրապարակումներին` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ:

  Իտալիան` պայքարից դուրս

  Իտալիայի իշխանությունները երկրում տիրող ճգնաժամի և ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել են 2020-ին օլիմպիական խաղերը Հռոմում անցկացնելու պայքարից: Այս մասին հաղորդել է անձամբ երկրի վարչապետը` Մարիո Մոնտին` այն հիմնավորումով, որ Կառավարությունը պարզապես ի վիճակի չի լինի անհրաժեշտ գումարներ տրամադրել:

  Պահարանի գաղտնագրպանը

  Հորիզոնը հին պահարանի մի դարակի տակ գաղտնագրպան էր սարքել ու փող էր հավաքել` հրատարակելու մեր համատեղ համահեղինակությամբ գիրքը: Այդ նպատակով էր նաև վաճառքի հանել գեղեցկաոճ պահարանը:

    Որտեղ որ դեպքում են «լեզու հանում»

  Մեզանում դա մանկական անմեղ սովորույթ է համարվում: Բայց մեծահասակները ևս երբեմն լեզու են ցույց տալիս (ոչ թե իրենց հետազոտող բժշկին). հիմնականում, իհարկե, կատակով:

  Սեքսապաշտ քահանան

  Ամերիկացի բողոքական քահանա Էդ Յանգը սեռական հարաբերություններից դիտավորությամբ հրաժարվելը մեծ մեղք է համարում:

  Միլիոնատեր շունն ու կատուն

  Հանգուցյալ միլիոնատեր իտալուհու մահից հետո նրա ողջ կարողությունը ժառանգել է տիրուհու կատուն` դառնալով ամենահարուստ կենդանին` երրորդն աշխարհում: Իսկ իր ցեղակիցների շրջանում Թոմազինոն ամենահարուստն է` ավելի քան 15 միլիոն դոլար ունեցվածքով:

    Ամենագեր շատակերը

  42-ամյա բրիտանացի Կիմ Մարտինը ճանաչվել է երկրագնդի ամենագեր մարդը: 370 կգ կշռող տղամարդը բնականաբար չի կարող հոգալ սեփական կարիքները, նրան խնամում են 18 բուժաշխատողներ և որքան էլ զարմանալի է` պետական միջոցների հաշվին: