Սեքսապաշտ քահանան


 

Ամերիկացի բողոքական քահանա Էդ Յանգը սեռական հարաբերություններից դիտավորությամբ հրաժարվելը մեծ մեղք է համարում:

Իր հեղինակած «Սեքսպերիմենտ. Մտերմության 7 օր ձեր կողակցի հետ» հնչեղ վերնագրով գրքում Տեխասի FellowshiΘ եկեղեցու քահանան գրում է. «Եթե դուք մերժում եք, կամ չեք բավարարում ձեր կողակցի սեռական պահանջմունքները, դա կարող է բացասաբար անդրադառնալ Բարձրյալի հետ ձեր հարաբերությունների վրա» (հաղորդել է Invictory.org կայքը):

- Մի օր պատասխան ենք տալու մեր բոլոր արարքների համար, նաև այն բանի, թե ինչպես, ինչ չափով ենք բավարարել մեր ընտրյալի սեռական պահանջմունքները,- ասել է նա ChristiΖn Post-ին տրված հարցազրույցի ժամանակ:

Հիմնվելով հռոմեացիներին ուղղված ուղեձի վրա` նա սեռական հարաբերությունները դիտում է որպես պաշտամունքի գործողություն` այն հիմնավորումով, թե մեր մարմինը պետք է զոհաբերենք Աստծուն: Ուստի, ըստ քահանայի` այնտեղ նկարագրված է հենց «պաշտամունքի գործողությունը»:

«Բավական է պատրվակներ որոնել, սիրով զբաղվեք» գլխում Յանգը կանոնավոր սեռական հարաբերությունների կոչ է անում բոլորին:

Այս քահանան փորձում է համոզել, որ ամուսնական հարաբերությունները կարելի է համարել Քրիստոսի և եկեղեցու հարաբերությունների նախատիպը: Եվ որ ամուսինների բացասական փոխհարաբերությունները նույն կերպ էլ կարող են ազդել Աստծո հետ հարաբերությունների վրա: Որպեսզի հնարավոր լինի վերահսկել հավատի և սեքսի միջև կապը, իր եկեղեցու քահանաներին նա կոչ է արել շաբաթվա 7 օրերը նվիրաբերել դրան: Նա չի զլացել խոստովանել, որ դա այնքան էլ հեշտ չէ:

Ավելի վաղ Էդ Յանգը կնոջ` Լիզայի հետ 24-ժամյա ներկայացում էին կազմակերպել` խոսելով սեռական կյանքի և ամուսնության մասին: