Մեկ է` այդ երեսն անմաքուր է


 

Արդեն մեկ ամիս է... բազմաբուժարանները շաքարային դիաբետով հիվանդներին չեն տրամադրում նրանց հասանելիք դեղամիջոցները. մասնավորաբար դիաբետոնը... պատճառաբանելով, թե հանրապետություն չի ներկրվել անհրաժեշտ խմբաքանակը: Սակայն, ի զարմանս շատ հիվանդների, դեղատներում դիաբետոնի պակաս չկա: Ավելին, դեղատների տերերն ասում են, որ իրենք ապահովված են անհրաժեշտ խմբաքանակով:

Կարելի է վստահորեն ասել, որ հերթական անգամ բազմաբուժարաններին տրվող անվճար դեղերը հայտնվել են դեղատներում... այսպես հարստացնելով թե´ այդ դեղերը վաճառքի ուղղորդած պատասխանատուներին, թե´ դեղատների տերերին: Իսկ դրանք բավական թանկ դեղեր են. դիաբետոնի մեկ տուփի գինը մոտ հինգ հազար դրամ է:

Առողջապահության նախարարությունում ձև են անում, թե չեն նկատում ստեղծված իրավիճակը, իսկ դեղատներում էլ խուսափում են պատասխանել, թե որտեղից իրենց ինչպես դիաբետոնի, այնպես էլ այլ դեղերի նման խմբաքանակները:

Երևի ճիշտ է ասված` ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը` երես:

Այս դեպքում, սակայն, այդ երկու ձեռքով լվացված երեսն ամենաանմաքուրն է: