ԳԵՆԵՐԱԼԻՆՆԵՐԵ՞Լ ԵՆ


 

Տասնյակ-հարյուրավորների նման ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ է որոշել մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին: Նրա ծրագրերը, սակայն, ստվերվել են` հայրենի Արշալույս գյուղում կիրակի օրը տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում իր կողմից հովանավորված թեկնածուի պարտությունից հետո: Արշալույսում տեղի ունեցածը ԵԿՄ ղեկավարին մղել է` մտածել իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու ուղղությամբ: Ասում են, թե Մ. Գրիգորյանն արդեն նախնական համաձայնություն ունի, ու 2008-ի Նախագահի ընտրություններում անկայուն քաղաքական պահվածքի համար ՀՀԿ-ն նրան ներել է:

Իսկ Էջմիածնի տարածաշրջանն ընդգրկող ընտրատարածքում ամենայն հավանականությամբ կառաջադրվի Մ. Գրիգորյանի եղբորորդին` Հրանտ Գրիգորյանը: Նա նույնպես ՀՀԿ անդամ է, ԱԺ նախորդ ընտրություններում նույն ընտրատարածքից է պատգամավոր դարձել և այն ժամանակ որևէ մրցակից չի ունեցել: