ՎԱՐԴԱՆԻԿՆ ԷԼԻ ԱՌԱՋԻՆՆ Է


 

Գյումրիում անցկացված ոչ պաշտոնական սոցհարցումների արդյունքում, որոնց գլխավոր հարցն այն էր, թե ում ձայն կտային քաղաքապետի ընտրություններում, եթե հենց վաղն առիթ լիներ քվեարկության` գյումրեցիներից շատերն առաջնությունը տվել են գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Երկրորդ տեղում էլ հայտնվել է «Շիրակ-կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը: Սա նշանակում է, որ հարցումը հենց նրա կազմակերպությունն է իրականացրել` այսպես փորձելով որոշակի «իմիջ» ձևավորել:

Սամվել Բալասանյանին ձայն է տվել 2 հոգի, իսկ ահա ՕԵԿ թեկնածուի դիմաց որևէ նշում չկա:

Հետաքրքիր մարդիկ են գյումրեցիները. տարբեր առիթներով բողոքում են իրենց քաղաքապետից, իսկ ահա սոցհարցումների ժամանակ առաջնությունը նրան են տալիս: Նշանակում է` ինչպես երկրում, այնպես էլ Գյումրիում այլընտրանքներ չկան, և հանրությունը գլխավորապես կենտրոնանում է արդեն գործող գործիչների կողմից: Դրական միտում լինելով` սա նաև բավական բացասական նշաններ է պարունակում: